Աննա Հակոբյանը Շիրակի մարզ այցի ընթացքում հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Աննա Հակոբյանը Շիրակի մարզ այցի ընթացքում հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներ

20:05 26.01.2024

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 26-ին այցելել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ, հյուրընկալվել 44-օրյա պատերազմում անմահացած Հովհաննես Գրիգորյանի տանը:

Հովհաննեսը ժամկետային զինծառայող էր, ծառայել է նախ Գյումրիում, ապա Լեռնային Ղարաբաղում: 44-օրյա պատերազմի ժամանակ Հովհաննեսին 4 ամիս էր մնացել ծառայելու: Մայրը` Անժիկ Խաչատրյանը, վարչապետի տիկնոջը որդու կյանքից դրվագներ է պատմել: Հովհաննեսը մինչև ծառայության անցնելը սովորել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Անժիկ Խաչատրյանը պատմել է, որ տղայի հետ վերջին անգամ խոսել են 2020-ի հոկտեմբերի 1-ին, հետո համածառայակիցներից իմացել են, որ հոկտեմբերի 3-ին Հովհաննեսը շրջափակման մեջ է ընկել և զոհվել: Հովհաննեսի ընտանիքը որդու մարմինը կարողացել է հողին հանձնել 11 ամիս անց:

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ծնողներից հերոս դաստիարակելու համար և Հովհաննեսի արարքը անգնահատելի է համարել:

Վարչապետի տիկինն ապա այցելել է Սառնաղբյուր գյուղի եղբայրական պանթեոն, ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած զինվորականների շիրիմներին:

Սառնաղբյուրում Աննա Հակոբյանը այցելել է նաև Զաղա քարանձավ կամ Սբ. Գր. Լուսավորչի ճգնարան, որտեղ, ըստ ժողովրդի շրջանում տարածված պատմությունների, ճգնել է Սբ. Գր. Լուսավորիչը:

Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում Աննա Հակոբյանը այցելել է Գյումրիում բնակվող 82-ամյա Սեդա Յարալյանին, որի որդին` Արտյոմ Յարալյանը անմահացել է 44-օրյա պատերազմում: Արտյոմը կամավոր է պատերազմ մեկնել` 38 տարեկանում:

Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Սեդա Յարալյանի առողջական վիճակով, լսել նրա պատմությունը: Տիկին Սեդան երեք որդի է ունեցել, երկուսը մահացել էին ավելի վաղ, Արտյոմը երրորդ որդին էր:

Աննա Հակոբյանը առողջություն և համեբերություն է մաղթել Սեդա Յարալյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբ

18:24 24.05.2025

Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբ

Կորեայի Հանրապետության կառավարությունը մտահոգված է Չինաստանի որոշմամբ՝ արգելելու նավերի անցումը Դեղին ծովի այն տարածքով, որտեղ հատվում են երկու երկրների բացառիկ տնտեսական գոտիները։ Այս մասին հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը։ Մայիսի 21-ին Newsweek ամսագիրը հաղորդեց, որ Չինաստանի նավագնացության անվտանգության գործակալության տարածաշրջանային գրասենյակը, առանց պատճառաբանության, մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև […] ...

Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները

18:12 24.05.2025

Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները

Գերմանիան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը միայն այն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններից մեկը մանդատ տա խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն 2024 թվականին հաղորդել էր, որ Արևմուտքը երկրում կտեղակայի այսպես կոչված մոտ 100 հազար մարդուց բաղկացած խաղաղապահ զորախումբ՝ Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար։ Անվտանգության հատուկ […] ...

SHANTNEWS

18:00 24.05.2025

SHANTNEWS

NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ

17:50 24.05.2025

NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահ Դոլմաբահչեի գրասենյակում։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են անվտանգության ոլորտի նախարարները։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի Թուրքիա այցի մասին չի հայտարարվել։ ...

UFC-ի նախկին մարտիկ Մարցին Բանդելը Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Նարեկ Գաբրիելյանի դեմ

17:40 24.05.2025

UFC-ի նախկին մարտիկ Մարցին Բանդելը Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Նարեկ Գաբրիելյանի դեմ

UFC-ի նախկին մարտիկ, լեհ Մարցին Բանդելը (22-9-1) Նարեկ Գաբրիելյանի դեմ գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Mix Fight 58 մրցաշարում, որը տեղի կունենա հուլիսի 13-ին Երևանում։ Բանդելը 2014 թվականին է հանդես եկել UFC-ում, հետագայում հաջողությունների է հասել Brave FC-ում, որտեղ 2022-ին դարձել է չեմպիոն: ...

Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում

17:22 24.05.2025

Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում

Հնդկաստանը կողմ է իրական խաղաղության հաստատմանը և հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է հնդիկ խորհրդարանական Կանիմոժի Կարունանիդին, որը գլխավորում է երկրի օրենսդիր մարմնի Մոսկվա ժամանած պատվիրակությունը։ «Մենք պատվիրակություններ ենք ուղարկում տարբեր երկրներ՝ մեր դիրքորոշումը պարզաբանելու, կեղծ քարոզչության տարածումը կանխելու և հստակ ու բարձր ուղերձ հղելու համար. Հնդկաստանը […] ...

BACK_TO_TOP