08:48 27.01.2024
Շվեյցարիայի բնակիչը անզգայացման փոխարեն իրեն հիպնոսացրել է, որպեսզի վիրահատության ժամանակ ցավ չզգա։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ռեմեխվիլից 55-ամյա Դանիել Գիսլերը կոտրել է սրունքը 2022 թվականի մարտին, երբ սայթաքել և ընկել է իր տան հյուրասենյակում։ Տղամարդուն տեղադրվել են մետաղական թիթեղներ, որոնք օգտագործվում էին կոտրվածքները շտկելու համար, սակայն մի քանի ամիս անց դրանք սկսել են անհանգստություն պատճառել նրան։ Բժիշկները որոշել են հեռացնել կառուցվածքները հիվանդի ոտքից և նշանակել վիրահատություն։
Գիսլերը համաձայնել է վիրահատության, սակայն, ի զարմանս բժիշկների, հրաժարվել է ընդհանուր և տեղային անզգայացումից։ Տղամարդը, ով վկայագրված հիպնոթերապևտ է, ասել է, որ պատրաստվում է իրեն հիպնոսի տակ դնել, ինչը թույլ կտա վիրահատության ընթացքում ցավ չզգալ։ Պրոցեդուրայից 40 րոպե առաջ նա լսել է հիպնոթերապևտի ձայնի ձայնագրությունը և մտել, այսպես կոչված, «Էսդայլ տրանս»՝ խորը տարանջատման վիճակ, որի ժամանակ մարդն ամբողջությամբ կորցնում է զգայունությունը ցավի նկատմամբ:
Բժիշկները բարեհաջող վիրահատել են տղամարդուն, որի ընթացքում հաջողությամբ հեռացրել են նրա ոտքից մետաղական թիթեղները։
«Բացի թեթև հառաչանքներից և երբեմն-երբեմն ցնցումներից, Դանիելը հանգստություն էր պահպանում, և նրա աչքերը միշտ փակ էին», – ասվում է հիվանդանոցի հայտարարության մեջ:
Բժիշկներն ասել են, որ Գիսլերը վիրահատության ժամանակ քիչ արյուն է կորցրել, ինչը նրանց զարմացրել է: Բժիշկները նաև ապշել են, երբ վիրահատությունից 60 րոպե անց հիվանդն ինքնուրույն դուրս է եկել հիվանդանոցից։
Ինչպես ասել է Գիսլերը, ինքը զգացել է բոլոր գործողությունները, որոնք արել են բժիշկները, բայց գործնականում ցավ չի զգացել։ Տղամարդը լսել է բժիշկների խոսակցությունը և գիտակցության մեջ է եղել, սակայն փորձել է մնալ տրանսի մեջ։
17:10 30.04.2025
Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...
17:00 30.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ըԲացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...
16:54 30.04.2025
Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...
16:51 30.04.2025
Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումըՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...
16:48 30.04.2025
Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքովՊակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...
16:45 30.04.2025
Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ […] ...