16:15 31.01.2024
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրինագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով նախագծի նպատակն է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակության ապրանքների (սեւ եւ գունավոր մետաղների ու դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առեւտուրը, ստեղծել ավելի երկար արտադրական շղթաներ, խթանել սեւ եւ գունավոր մետաղների վերամշակման խորացումը տեղում: Առաջարկվում է բարենպաստ պայմաններ ստեղծել՝ արտերկրից ներմուծումը կրճատելու եւ ավելի բարձր ավելացված արժեքով տեղական արտադրանքներ արտադրելու ու արտահանելու համար: Գործադիրն առաջարկում է պետական տուրք մտցնել որոշ ապրանքատեսակների, այդ թվում՝ միջանկյալ ապրանքների արտահանման համար: Կարգավորումը վերաբերում է մետաղյա կիսապատրաստվածքներին, ալյումինի, սեւ մետաղի, ալյումինի եւ այլ գունավոր մետաղների կիսապատրաստվածքներին:
Նախարարը հարցուպատասխանի ընթացքում ներկայացրել է ոլորտում Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, ներդրումային քաղաքականությունը, աջակցության մեխանիզմները:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ այս հարցով բազմաթիվ քննարկումներ են եղել, նաեւ ոլորտում գործող ընկերությունների հետ: Պատգամավորի խոսքով այդ 6 ընկերությունները եւս բարձրաձայնում են, որ այս օրենքի ընդունումից հետո խնդիրներ կունենան: «Մի մասը ներդրումներ է արել վարկային միջոցներով, որոշակի ժամանակահատված են ունեցել իրենց ֆինանսական պլանավորումը հասկանալու համար: Հասկանում եմ, որ դուք ուզում եք շահագրգռել կոշտ մեխանիզմներով, որ գնան ավելի խորը արտադրություններ հիմնելու ճանապարհով, իրենք էլ նման ծրագրեր ունեն, բայց պետք է այնպես անել, որ իրենք այդ հնարավորությունը կարողանան իրացնել»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի փոխնախագահը ու նշել խնդիրների լուծման մի քանի տարբերակ, այդ թվում՝ «քեշբեքի» որոշակի մեխանիզմի կիրառումը:
«Դուք խոսեցիք աջակցության մեխանիզմների մասին, բայց հիմա տուրքն այնքան է բարձրանում փաստացի, որ այդ մարդը որքան էլ սուբսիդավորվող վարկ ստանա, չի կարողանա այդ ապրանքը արտահանել, մրցունակ չի լինելու, ոտքի կանգնելու համար իրեն որոշակի ժամանակահատված է պետք»- նշել է Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով պետք է կարգավորում, որը ոչ միայն միտված լինի արտադրական շղթաների խորացմանը, այլեւ չխանգարի մրցակցային միջավայրին ու շուկայից մի քանի ընկերությունների դուրս չմղի: Ըստ պատգամավորի՝ այս վիճակով, սակայն, նախագիծն այդ ռիսկը դեռ շարունակում է պարունակել: Ռիսկերը հաշվի առնելով՝ Բաբկեն Թունյանն առաջարկել է առաջարկել է փոխել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը եւ մինչ ուժի մեջ մտնելը, դետալային քննարկել խնդիրները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տուրքը ուժի մեջ մտցնելու ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի մեկը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...