Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել. Փաշինյան

22:18 01.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։

Հանրային Ռադիո – Ի՞նչով կպայմանավորեք, այդուհանդերձ, առայժմ Հայաստանի Զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգի բացակայությունը, հաշվի առնելով, որ Կառավարության 2021-2026թթ. կատարողական լոկալ որոշման համաձայն, դեռևս 2022թ. հունվարին պետք է պատրաստ լիներ «Պաշտպանության մասին օրենք»-ի նոր նախագիծը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – 2022 թ.-ի հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022 թ.-ի ձմռանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, որ այդ հայեցակարգով չենք կարող առաջ գնալ, և մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանալ նաև, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանով է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մենք պետք է հասկանանք ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ։ Այդ խնդիրը նախկինում հեշտ էր, որովհետև այդ հարցը չկար և հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չկար։ Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում Հնդկաստանի հետ։

Հանրային Ռադիո – Դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դիվերսիֆիկացիան՝ դա վերնագիրն է։ Դիվերսիֆիկացիա մարդիկ ընկալեցին, երեք անգամ դա կլսեն, բայց չորրորդ անգամից կասեն՝ հասկացանք, մի հատ կոնկրետացրեք դիվերսիֆիկացիան ի՞նչ է նշանակում։ Օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե չենք ունենալու։ Վրաստանի հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Միացյալ Նահանգների հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Ռուսաստանի հետ մեր անվտանգային հարաբերությունները փոխվելո՞ւ են, թե՞ չեն փոխվելու, ո՞նց են փոխվելու։ Հիմա մենք մնո՞ւմ ենք ՀԱՊԿ-ի անդամ, թե չենք մնում ՀԱՊԿ-ի անդամ։ Մենք Ֆրանսիայի հետ ի՞նչ հարաբերություններ ենք կառուցում։

Այստեղ խնդիրը հետևյալն է, որ այդ հայեցակարգն ինքը որպես դեկլարացիա արդեն հռչակված է, և մենք պետք է ձևակերպենք այնպիսի հայեցակարգ, որի իրագործման շուրջ առնվազն ունենք պայմանավորվածություններ, և ես կարծում եմ, որ մենք այո, այս տարվա ընթացքում պետք է այդ հայեցակարգն ավարտենք։ Այստեղ կոնցեպտուալ մոտեցում կա, ինքը տեսական փաստաթուղթ է, որը պետք է ընդունենք և դրա իրագործման ձևերը հասկանանք, թե ինքն, այնուամենայնիվ, 50-50 համ տեսական, համ գործնական է, որի տեսությունը կա և որի պրակտիկայի պայմանավորվածությունները որոշակի փաստաթղթերով, պայմանագրերով արդեն ամրացված են։ Տեսեք, մենք ասել ենք՝ գնում ենք պրոֆեսիոնալ բանակի։ «Պաշտպան հայրենյացը» մեր էներգիան ապահովող ծրագիրն է, որը մի հոյակապ բարեփոխում է, բայց այս ամեն ինչով այդ հայեցակարգը պետք է ունենա քաղաքական կոնտեքստ։

Այսօր մենք այդ հայեցակարգի քաղաքական կոնտեքստի մասին խոսեցինք, այդ բանակն ի՞նչ խնդիր ունի լուծելու, այդ բանակը խնդիր ունի լուծելու պատմական արդարությունն ապահովելու կամ վերականգնելո՞ւ, թե այդ բանակը խնդիր ունի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելու խնդիր և ոչինչ ավելի։ Եվ Ձեր արձագանքն էլ է շատ կարևոր, որովհետև կա նաև ուրիշ ճանապարհ, որ մենք ձևակերպենք՝ ինչ նկատի ունենք պատմական արդարություն ասելով։ Կարող է պատմական արդարություն ասելով նկատի ունենք հենց Հայաստանի ինքնիշխան տարածքը, պետությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և անկախությունը։ Այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կա, զգույշ պետք է լինենք այն առումով, որ մենք կրկին ալեգորիաների լեզվով խոսելով պետք է ընտրենք՝ կարմիր շորը փոխո՞ւմ ենք, թե գնում ենք ցուլին բացատրենք, թե մենք ինչու ենք կարմիր շոր հագել։ Սա էլ է ընտրության հարց, և իմ ասելիքն այն է, որ մենք պետք է այս լրջության և այս մակարդակի, այս խորությամբ հարցերը դիտարկենք և քննարկենք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

23:02 24.05.2025

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...

BACK_TO_TOP