23:42 04.02.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է «Արթիկի բժշկական կենտրոնի» ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենքի կառուցում։ Նախագծա-նախահաշվային աշխատանքներն արված են, ծրագիրը գնահատվել է 3.3 մլրդ դրամ։ 2024թ-ի համար նախատեսվել է 1 մլրդ 20 մլն դրամ գումար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
«Կառավարության որոշմամբ՝ օրեր առաջ 44 մլն 138 հազար դրամ ուղղվեց մարզի 4 ամբուլատորիաների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակին։ Խոսքը Գյումրու թիվ 1, թիվ 2 պոլիկլինիկաների, Պեմզաշենի և Ախուրիկի ամբուլատորիաների մասին է։ 2023 թվականի ընթացքում մարզի բժշկական հաստատություններում իրականացվել են նաև ընթացիկ նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր շուրջ 17 մլն դրամի»,- հայտնել է Մուշեղ Մուրադյանը՝ ավելացնելով, որ ՀՀ պետական բյուջեից 163 մլն դրամ էլ ուղղվել է «Գյումրու բժշկական կենտրոնի» նորոգման նպատակին։
Անդրադառնալով նոր սարքավորումներին՝ Մուշեղ Մուրադյանը տեղեկացրել է, որ 2023-ի ընթացքում մարզի բժշկական հաստատությունները համալրվել են նոր և ժամանակակից սարքավորումներով, այդ նպատակին ուղղվել է 27 մլն 180 հազար դրամ։
Ըստ նրա՝ «Գյումրու բժշկական կենտրոնը» շարունակում է «ՍՏՌՈԿ» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի համագործակցությունը «Էրեբունի» ԲԿ-ի հետ: «Էրեբունի» ԲԿ-ն Գյումրու կենտրոնում ներդնելու է «Սիմենս» մակնիշի մագնիսա-ռեզոնանսային շերտագրության նոր սարք։ Ծառայության բացումը տեղի կունենա մոտ 1 ամսից:
«Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրով «Գյումրու բժշկական կենտրոնում» և «Բեռլին պոլիկլինիկայում» ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը, «Գյումրու բժշկական կենտրոնում» փորձարարական կարգով ստեղծվել է մարզային նշանակության պրենատալ սկրինինգի ծառայություն, որի տարեկան բյուջեն կազմում է 2 մլն 242 հազար դրամ»,- հավելել է մարզպետը։
22:18 08.06.2025
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է22:18 08.06.2025
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն էՕվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի […] ...
22:02 08.06.2025
Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 08.06.2025
ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնելՆԳՆ-ն հրապարակել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը: «Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում […] ...
21:35 08.06.2025
Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալըՖրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...
21:16 08.06.2025
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթըՎնուկովո օդանավակայանի տանիքը վնասվել է ուժեղ անձրևի, կարկուտի և փոթորկի պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Տանիքը վնասվել է, ինչը հանգեցրել է տերմինալի ներսում ջրհեղեղի», – նշվում է հայտարարության մեջ։ Փոփոխվել է որոշ չվերթների ժամանակացույցը, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։ Մամուլի ծառայությունը նշել է, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվել են վատ եղանակի հետևանքները վերացնելու և […] ...
21:06 08.06.2025
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերՀունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...