15:21 10.02.2024
Փետրվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց արքեպիսկոպոս Ակսիյին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավոր առաքելություն ի նպաստ Հայաստանում ռուսական համայնքի հոգևոր կյանքի զորացման և երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման:
Հանդիպմանը Հայոց Հովվապետն իր ողջույններն ու շնորհավորանքները փոխանցեց նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին գահակալության 15-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ և արդյունավոր հովվապետության երկար տարիներ։
Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը, որի ակունքներում կանգնած են նաև երկու Եկեղեցիները։ Վեհափառը վստահությամբ արձանագրեց, որ հավատն այն ամուր հիմքն է, որով ժողովուրդներն արժանապատվորեն կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները՝ վերականգնելով իրենց կյանքում բաղձալի խաղաղությունը։Նորին Սրբությունն անդրադարձավ հայ ժողովրդի համար դժվարին այս շրջանում Ռուս Եկեղեցու հովվապետի ցուցաբերած աղոթական զորակցությանը և ներդրած ջանքերին ուղղված Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանմանը։ Հայոց Հայրապետը ցավով արձանագրեց, որ այսօր, երբ հայաթափված է Արցախը Ադրբեջանի կողմից շարունակվում են ոտնձգությունները հայկական սրբավայրերի նկատմամբ, փաստագրված են նաև սրբատեղիների ոչնչացման դեպքեր։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերը զորավիգ լինի պատերազմների փորձության միջով անցնող ժողովուրդներին։
Ակսիյ արքեպիսկոպոսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը փոխանցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույններն ու աղոթքները։ Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչը վստահեցրեց Հայոց Հայրապետին, որ պիտի ամենայն ջանք գործադրի ռուսական համայնքի հոգևոր խնամքի կազմակերպման և երկու ժողովուրդների ու Եկեղեցիների միջև հարաբերությունների առավել սերտացման։Վերջում Նորին Սրբությունը վերստին իր բարեմաղթանքները բերեց թեմի նորանշանակ ժամանակավոր կառավարչին՝ աղոթելով, որ Աստված զորակից ու օգնական լինի նրան իր առաքելության մեջ։
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը»։
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...
13:11 09.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...
13:00 09.06.2025
Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկինԻրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...