ԱՄՆ-ն առգրավել է վենեսուելական ընկերության ինքնաթիռը, Վենեսուելան ԱՄՆ-ին և Արգենտինային մեղադրում է ինքնաթիռների գողության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ԱՄՆ-ն առգրավել է վենեսուելական ընկերության ինքնաթիռը, Վենեսուելան ԱՄՆ-ին և Արգենտինային մեղադրում է ինքնաթիռների գողության մեջ

08:41 13.02.2024

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ առգրավել է վենեսուելական ընկերությունից Boeing 747 ինքնաթիռ, որը, ըստ Վաշինգտոնի, նախկինում պատկանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հետ կապված իրանական ընկերությանը։

«Արդարադատության նախարարությունն ավարտել է ամերիկյան արտադրության Boeing 747 բեռնատար ինքնաթիռի առգրավումը, որը նախկինում պատկանել է պատժամիջոցների տակ գտնվող իրանական Mahan Air ավիաընկերությանը, որը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից նշանակված ահաբեկչական կազմակերպության հետ», – ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը Ֆլորիդա է ժամանել Արգենտինայից, որտեղ գտնվում էր 2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի խնդրանքով առգրավվելուց հետո։ Նրան ԱՄՆ-ին հանձնելու մասին դատարանի որոշումը կայացվել էր անցյալ տարվա մայիսին։

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը, որը նախկինում պատկանել է իրանական Mahan Air-ին, գնել է վենեսուելական Empresa de Transporte Aéreocargo del Sur (EMTRASUR) բեռնատար ավիաընկերությունը՝ խախտելով պատժամիջոցները։

Սակայն, չնայած սեփականության փոփոխությանը, ասում են Վաշինգտոնում, օդաչուն մնացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարը և իրանական «Qeshm Fars Ai» ավիաընկերության խորհրդի անդամը։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նաև պնդում է, որ 2022 թվականի փետրվարից մինչև մայիս, խախտելով ԱՄՆ արտահանման սահմանափակումները, ինքնաթիռը թռչել է Կարակասի, Մոսկվայի և Թեհրանի միջև։

Վենեսուելայի ԱԳՆ-ն «կողոպուտ» է որակել ինթնաթիռի առգրավվումը: Մասնավորապես նշել է, որ Վենեսուելական առգրավված Boeing 747-300M ինքնաթիռի գաղտնի տեղափոխում Արգենտինայից ԱՄՆ, որը տեղի է ունեցել ռազմական թռիչքի քողի ներքո և անջատված ռադիոկապի պայմաններում, «խայտառակ կողոպուտ» է, որը, բացի բոլոր տեսակի իրավունքների և կանոնակարգերի խախտումից, վտանգում է ավիացիոն գործունեությունը տարածաշրջանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

16:47 08.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...

BACK_TO_TOP