ԱՄՆ-ը մտահոգված է Լիբանանում իրավիճակի շարունակվող սրմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

ԱՄՆ-ը մտահոգված է Լիբանանում իրավիճակի շարունակվող սրմամբ

23:03 14.02.2024

Միացյալ Նահանգները մտահոգված է Լիբանանում ներկայիս իրավիճակի  սրմամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք շարունակում ենք անհանգստացած մնալ Լիբանանում իրավիճակի սրմամբ»,- ասել է նա։

Միլլերը պնդում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլի սկզբից ի վեր Միացյալ Նահանգների գլխավոր նպատակներից մեկը «եղել է կանխել դրա ընդլայնումը և կանխել իրավիճակի հետագա սրումը»:

«Եվ դա շարունակում է մնալ մեր հիմնական խնդիրը», – հավելել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել էր Լիբանանի այն տարածքների վրա հարձակումների մասին, որտեղից հրթիռներ են արձակվել հրեական պետության հյուսիս։ Հստակեցվել է, որ իսրայելական կործանիչներն այս երկրում հարձակվել են շիական «Հըզբոլլահ» շարժման մի շարք ռազմական օբյեկտների վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

13:16 26.06.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

ՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

13:07 26.06.2025

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

Հունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

13:00 26.06.2025

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

12:52 26.06.2025

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...

Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները

12:45 26.06.2025

Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ողջույնի խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ իրականացված մասնագիտական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության օրենսդրության բարեփոխումների կարևորությունը և ոլորտի ներկայացուցիչների ու մասնակիցների […] ...

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:38 26.06.2025

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP