17:07 21.02.2024
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը զբաղված է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատով, հաստատակամորեն միտված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը, իսկ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են:
Այս մասին վստահեցրել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ հարցին:
«Մեր առաքելությունը շատ հստակ ձևավորված մանդատ ունի: Այն տեղակայված է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայաստանյան կողմում, զբաղվում է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատում՝ ապահովել իր ներկայությունը, պարեկություն իրականացնել՝ հենց այն նպատակով, որ օգնի տարածաշրջանում ապահովել խաղաղությունը: Սա այն է, ինչ մենք միշտ ենք արել: Ցանկացած այլ մեղադրանք կամ զրպարտություն՝ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին, բացառապես անհիմն են»,-ասել է դեսպանը:
Ըստ նրա՝ սա ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումն է: ԵՄ անդամ բոլոր պետություններն իրենց անսասան օժանդակությունն են հայտնել այս առաքելությանը:
«Մենք հաստատակամորեն միտված են խաղաղության և կայունության ամրապնդմանը տարածաշրջանում»,-նշել է դեսպանը:
Ավելի վաղ Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Ադրբեջանի ԱԳՆ-ն, ըստ էության, դժգոհել էր ԵՄ առաքելության գործունեությունից՝ առաքելությանը մեղադրելով «հեռադիտակային դիվանագիտության» գործակալի վերածվելու մեջ, որն իբր կազմակերպում է եվրոպական պատվիրակությունների այցեր սահմանային շրջաններ։
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...