16:46 26.02.2024
«Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով փետրվարի 26-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ էին հրավիրել:
Նիստը վարել են Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:
Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) անդամ Կարեն Կարապետյանը նշել է, որ 2023 թվականի երեք, վեց ու ինն ամիսների կտրվածքով ընդհանուր առմամբ Ներքին գործերի նախարարությանը ներկայացվել է 65 անհամապատասխանություն եւ դրանց վերացման նպատակով 22 առաջարկ: Դրանցից 12-ը հաշվեքննության օբյեկտի կողմից ամբողջությամբ ընդունվել են, դրանք վերացնելու նպատակով համապատասխան միջոցներ են ձեռնարկվել, իսկ 4-ը չեն ընդունվել, 6-ի մասով դեռեւս տեղեկատվություն չի ներկայացվել, քանի որ սահմանված վերջնաժամկետը չի լրացել:
ՀՊ անդամն անդրադարձել է պարեկային ծառայության կարիքների համար ավտոմեքենաների ձեռքբերման պայմանագրին: ՆԳ նախարարությունը 2023 թվականին համապատասխան ընկերության հետ կնքել է 65 ավտոմեքենայի գնման պայմանագիր: Նշվել է, որ արտադրողի կայքի տվյալների ուսումնասիրման արդյունքում անհամապատասխանություն է արձանագրվել արտադրողի եւ մատակարարի առաջարկած մեքենաների թափքերի միջեւ, տեխնիկական չափորոշիչների, անվադողերի անհամապատասխանություններ են հայտնաբերվել:
ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, չժխտելով գնումների գործընթացում առկա խնդիրները, ընդգծել է, որ դրանց գերակշիռ մասը տեխնիկական բնույթի են եւ հետեւանքներ չեն առաջացրել: Բարձրաձայնելով ընկերության պաշտոնական ներկայացուցչի պարզաբանումներն ավտոմեքենաների ձեռքբերման մասով՝ նա փաստել է, որ այն պնդումը, որ մեկ շեղումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, հիմքեր չունի: «Նույն կերպ ես կարող եմ պնդել, որ այդ շեղումն ավելի դրական է, քանի որ ավելի քիչ վառելիք է ծախսվում»,- ասել է Արա Ֆիդանյանը: ՀՊ նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրել է, որ անհամապատասխանությունն արձանագրված է պայմանագրի պահանջների նկատմամբ: Գեւորգ Պապոյանն արձանագրել է՝ Հաշվեքննիչ պալատն առաջարկում է նմանատիպ իրավիճակներում առաջնորդվել սահմանված չափորոշչով:
Հաջորդ արձանագրումը վերաբերել է ջրային պարեկների կարիքների համար համակարգչային պլանշետների ձեռքբերմանը: 2023 թվականի հունիսին ՆԳՆ ոստիկանության կողմից ջրային պարեկների կարիքների համար համակարգչային պլանշետ ձեռքբերելու նպատակով կազմակերպվել է աճուրդ, որին մասնակցել է երկու ընկերություն: Կարեն Կարապետյանն արձանագրել է, որ ոստիկանությանը մատակարարվել է մեկ պլանշետը 393,99 հազար դրամով՝ չնայած այն հանգամանքին, որ մատակարարող ընկերությանը պատկանող էլեկտրոնիկայի խանութում նույն պլանշետը վաճառվել է 286,90 հազար դրամ մանրածախ արժեքով: 40 պլանշետի պարագայում տարբերությունը շուրջ 4,250.0 հազար դրամ է եղել: ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի վարչության պետ Արթուր Ափյանը տեղեկացրել է, որ տվյալ ընկերության պարզաբանմամբ գործարանային վերանորոգման արդյունքում 2-3 պլանշետ գովազդի նպատակով վաճառվել է ինքնարժեքից էժան գնով:
Ապակիների լուսաթափանցելիությունը չափող միջոցների ձեռքբերման պայմանագրի մասով, ըստ Կարեն Կարապետյանի, ստանդարտացման կտրվածքով եւ «Գնումների մասին» օրենքով, ստուգաչափման մասով եղել են անհամապատասխանություններ: Անդրադարձ է եղել կարիքի ձեւավորման խնդիրներին, նշվել է, որ կարիքը ձեւավորվել է շատ մոտավոր:
Գնումների ու ֆինանսական գործընթացները կազմակերպող մասնագետների պատասխանատվությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ իր հանձնարարականով կանցկացվի ծառայողական քննություն եւ դրանից հետո կլինեն հաջորդող քայլեր:
Քննարկման ընթացքում բարձրաձայնվել են մի շարք խնդիրներ, անդրադարձ է եղել դրանց գնումների կազմակերպման ընթացակարգերին, վեր են հանվել գնումների օրենսդրությունում նոր կարգավորումներ պահանջող մի շարք հարցեր:
«Այն, ինչ որպես անհամապատասխանություն արձանագրված է, թույլ է տալիս ենթադրել, որ գնման ընթացակարգն ավելի լավ է կազմակերպվում, քան առարկան նկարագրվում է»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանն ու հավելել, որ անհամապատասխանությունների բովանդակությունը հիմնականում առարկայի նկարագրությունից շեղումներին է վերաբերում, ոչ թե գնման ընթացակարգի կազմակերպմանը: «Գնման առարկայի նկարագրության մասով մեր ստորաբաժանումներն անելիք ունեն»,- նման կարծիք է հայտնել ՀՊ նախագահը:
Անդրանիկ Քոչարյանը եւ Գեւորգ Պապոյանը, կարեւորելով նման գործընկերային քննարկումները, համոզմունք են հայտնել, որ դրանց արդյունքում է, որ պետք է շտկվեն եղած թերությունները:
12:20 10.06.2025
Al Jazeera․ Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի12:09 10.06.2025
2025 թվականի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքինՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 […] ...
11:55 10.06.2025
Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:45 10.06.2025
Axios. Նեթանյահուն հակված է Իրանի դեմ ռազմական տարբերակինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի շատ հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար «ռազմական տարբերակի իրականացմամբ», հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վստահեցրել է, որ հրեական պետությունը որևէ ռազմական գործողություն չի ձեռնարկի Իրանի դեմ, քանի դեռ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցում են միջուկային համաձայնագրի շուրջ։ Թրամփը […] ...
11:35 10.06.2025
ՄԱԿ. Գազայի դպրոցների և համալսարանների ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել էԳազայի հատվածում դպրոցական և համալսարանական շենքերի ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է Իսրայելի հարձակումների հետևանքով, ասվում է ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովի զեկույցում, որը զբաղվում է Պաղեստինի օկուպացված տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի և Իսրայելի հարցերով։ «Հանձնաժողովը պարզել է, որ Իսրայելը վնասել կամ ոչնչացրել է Գազայի դպրոցների և համալսարանների շենքերի ավելի քան 90%-ը՝ ավիահարվածների, […] ...
11:27 10.06.2025
Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնասՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն ՀՀ դրամի վնաս, Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...