Փոլադ Բյուլբյուլօղլուն 2 ձայն ստացավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+18.09 oC

Փոլադ Բյուլբյուլօղլուն 2 ձայն ստացավ

12:38 10.10.2017

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրության եզրափակիչ մասը, որը տևելու է հոկտեմբերի 9-13-ը, Ադրբեջանի թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն սկսել է ամենաքիչ թվով ձայներ հավաքելով:

Փարիզում երեկ երեկոյան մեկնարկած քվեարկության ժամանակ ներկայացված 7 թեկնածուների թվում առավել շատ ձայներ հավաքել է Քաթարի ներկայացուցիչը՝ 19 ձայն, նրան հաջորդել է Ֆրանսիայի թեկնածուն՝ 13 ձայնով, մինչդեռ Ադրբեջանի կողմից առաջադրված Փոլադ Բյուլբյուլօղլուն հավաքել է ընդամենը 2 ձայն:

Հոկտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին տեղի են ունենալու քվեարկության հաջորդ փուլերը, երբ կրկին կարող են մասնակցել բոլոր թեկնածուները, իսկ հոկտեմբերի 13-ին քվեարկություն ընթանալու է միայն առավել շատ ձայներ հավաքած երկու թեկնածուների համար:

ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղար կդառնա այն թեկնածուն, որի օգտին քվեարկելու են 58 երկրներից առնվազն 30-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը Ակնայում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին

21:10 04.05.2024

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը Ակնայում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը X-ի հարթակում տեղեկացրել է, որ այցելել է Ակնա: Նա օկուպացված Աղդամում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին և այլ կարիքներին: «Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է ԵՄ աջակցությունը փոխում համայնքների կյանքը», – գրել է նա։ Visited Aghdam in the West of 🇦🇿#Azerbaijan today to […] ...

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

20:40 04.05.2024

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […] ...

Քարվաճարի շրջանում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

18:45 03.05.2024

Քարվաճարի շրջանում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճարի շրջանում ավտովթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս չորսը վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների ՝ միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած և մոտակա ռազմաբժշկական հաստատություն տարհանված մյուս զինծառայողները գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նշվում է, որ ծառայությունից դուրս տեղի ունեցած ավտովթարի փաստով քննություն է տարվում: ...

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

21:57 02.05.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի զանգվածային բնակեցման ծրագիրը: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվել է պաշտոնապես: Ո՞ւմ են բնակեցնելու Ստեփանակերտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի՝ փախստականների հարցերով պետական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այս տարվա երկրորդ կեսից, այսինքն՝ հուլիսից սկսած, մեկնարկում է այդ ծրագիրը, և որ առաջին փուլով Ստեփանակերտում կբնակեցվեն […] ...

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

15:30 02.05.2024

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 48,477 մլրդ դրամ՝ ԼՂ-ից տեղահանված շուրջ 106000 անձանց ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն տրամադրելու համար՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով: ...

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

17:41 30.04.2024

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք […] ...

BACK_TO_TOP