Ֆրանսիայի առաջնությունը նոր մրցաշրջանից կկոչվի McDonalds Լիգա 1 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.89 oC

Ֆրանսիայի առաջնությունը նոր մրցաշրջանից կկոչվի McDonalds Լիգա 1

16:41 05.03.2024

Ֆրանսիայի առաջնությունը հաջորդ մրցաշրջանից կփոխի իր պաշտոնական անվանումը։ «Uber League 1»-ի փոխարեն առաջնությունը կկոչվի «McDonalds League 1», հայտնում է La Gazette Du Fennec-ը, փոխանցում է armsport.am-ը:

Ըստ աղբյուրի՝ McDonalds-ը տարեկան 20 մլն եվրո կվճարի Ֆրանսիայի առաջնության անվանման իրավունքների համար։ Նախորդ գործընկերը՝ Uber-ը, տարեկան վճարում էր 15 միլիոն եվրո։ Սակայն Լիգա 1-ից գլխավոր աստղերի՝ այդ թվում Լիոնել Մեսսիի և Նեյմարի հեռանալուց, ինչպես նաև Կիլիան Մբապեի հեռանալու մեծ հավանականությունից հետո Uber-ը նվազեցրել է իր առաջարկը նոր մրցաշրջանի համար։ Ֆրանսիայի առաջնությունը սկսել է նոր գործընկերների փնտրտուքները և համաձայնության եկել McDonalds արագ սննդի խոշոր ցանցի հետ։

Նշվում է, որ գործարքի մասին պաշտոնապես չի հայտարարվել, քանի որ կողմերը դեռ չեն կարգավորել իրավական բոլոր հարցերը. բանակցությունները շարունակվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

12:24 17.05.2025

Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։ Նախարար Սարգսյանը նախանշել […] ...

Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներ

12:15 17.05.2025

Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներ

Մայիսի 16-ին’ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության […] ...

ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրը

12:05 17.05.2025

ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրը

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության տեղափոխությունն այլ երկիր, հայտնում է Sputnik Литва-ն: Խնդիրն այն է, որ մրցաշարն ընդունող Լիտվան և Լատվիան հրաժարվել են Բելառուսի հավաքականին հյուրընկալելուց: Եվրո-2026-ը տևելու է հունվարի 18-ից փետրվարի 8-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Հայաստանի հավաքականը: ...

SHANTNEWS

12:00 17.05.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Մելանի Ջոլիին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

11:49 17.05.2025

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Մելանի Ջոլիին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կանադայի արդեն նախկին ԱԳ նախարար Մելանի Ջոլիին շնորհակալություն է հայտնել հայ-կանադական հարաբերություններն ու գործընկերությունն ավելի ամրապնդելու և իմաստալից դարձնելու համար՝ միաժամանակ շնորհավորելով նրան Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ում կատարած գրառման մեջ։ «Բարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարևոր շարժիչ ուժ […] ...

Աննա Վարդապետյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաների համար վարպետաց դաս է անցկացրել

11:45 17.05.2025

Աննա Վարդապետյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաների համար վարպետաց դաս է անցկացրել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսի 16-ին, Պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան» հիմնադրամի պետ Ալեքսանդր Մանուչարյանի հրավերով, Վարպետաց դաս է անցկացրել Վարժարանի սաների համար՝ հրամանատարական առաջնորդության և Զինված ուժերում քրեական ենթամշակույթի կանխարգելման թեմայով: Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 25-ին և ապրիլի 8-ին ՀՀ գլխավոր դատախազը Վարպետաց դասեր էր անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան […] ...

BACK_TO_TOP