08:28 15.03.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական՝ անվտանգության, ընտրության, տեղեկացված և լսելի լինելու, վնասի փոխհատուցման, սպառողական ոլորտում կրթություն ստանալու, հիմնական պահանջմունքների բավարարման, առողջ շրջակա միջավայր ունենալու, իրավունքները:
Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը ևս մեկ առիթ է կարևորելու ամենատարբեր ոլորտներում սպառողների տեղեկացվածությունն ու առավել պաշտպանվածությունը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպառողների միջազգայնորեն ամրագրված իրավունքները մշտապես դիտարկել է որպես սպառողների և արտադրողների, վաճառողների միջև ապրանքների վաճառքի ժամանակ ծագող ոչ իրավաչափ հարաբերությունները բացառելու մոտեցումը, մասնավորապես` սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների ձեռքբերման, ապրանքների և դրանք արտադրողների մասին տեղեկատվության ստացման ապահովումը սննադամթերի հետ կապված գործունեության բոլոր փուլերում:
Արտադրատեսակների բազմազանեցման ժամանակաշրջանում, սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքի օգտագործումը, պահմանումը, փոխադրումը օգտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի և առողջության համար:
Սպառողի կյանքի և առողջության նկատմամբ ապրանքի անվտանգության ապահովման պահանջները պարտադիր են և սահմանվում են օրենսդրությամբ։ Այսինքն, տեխնոլոգիական առաջընթացի և արտադրատեսակների բազմազանեցմանը զուգահեռ, հաղորդակցման, տեղեկատվություն հավաքելը և սպառողին ճիշտ մատուցելը լուրջ ազդեցություն ունի նաև սպառողների կյանքի անվտանգության առումով: Այս առումով՝ կարևոր է դառնում հստակ տեղեկատվության և թափանցիկության միջոցով սպառողներին պատշաճ տեղեկացնելու և պաշտպանելու խնդիրը:
Իսկ սպառողի պաշտպանվածությունն առաջին հերթին տեղեկացվածություն է սեփական իրավունքների մասին: Պատասխանատու, ուշադիր և պահանջատեր սպառողը սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է, և այս առումով մենք մեծ ակնկալիքներ ունենք:
ՍԱՏՄ-ի կողմից իրականացվող տեղեկատվական արշավների նպատակն է ապահովել սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը և խրախուսել սպառողների պահանջատիրությունը, անհանդուրժողականությունը խախտումների նկատմամբ, ինչպես նաև՝ ամրապնդել վստահությունը պետական կառույցի կողմից իրականացվող վերահսկողության ու դրա արդյունքների նկատմամբ: Բնական է, որ վերահսկողների համեմատ հարյուրապատիկներով ավել վերահսկման ենթակա օբյեկտների նկատմամբ պետական կառույցի ամբողջ ուժով գերլարված վերահսկողությունը չի կարող ամբողջական լինել առանց պահանջատեր սպառողի աջակցության։
Այսինքն, առանց սպառողի անմիջական աջակցության հնարավոր չէ ապահովել անհրաժեշտ և բավարար վերահսկողություն սննդի շղթայում, ուստի Տեսչական մարմինն ակնկալում է սպառողների առավել ակտիվ ու պահանջատեր դիրքորոշումը՝ ապահովելով ավելի պարզ և մատչելի ենթակառուցվածքներ դրանք ներկայացնելու համար:
Օգտվելով օրվա խորհրդից՝ ՍԱՏՄ-ն մեկ անգամ ևս պահանջատեր սպառողներին տեղեկացնում է այն կապի միջոցների մասին, որով Դուք կարող եք Ձեր նպաստը բերել պետական վերահսկողությունը առավել նպատակային և արդյունավետ դարձնելու գործին՝ դրանով իսկ բարձրացնելով հանրային առողջության մակարդակը։
ՍԱՏՄ թեժ գիծն է 118
Էլ.փոստ՝ [email protected]
11:08 11.07.2025
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է11:00 11.07.2025
Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...
10:45 11.07.2025
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանըՌուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...
10:44 11.07.2025
Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունըՄեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...
10:30 11.07.2025
Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...
10:13 11.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...