10:17 15.03.2024
ՊԵկ-ից տեղեկացնում են, որ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերած (ձեռք բերող) կամ անհատական բնակելի տուն կառուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է հետևյալ դեպքերում.
Ինչպե՞ս է վերադարձվում եկամտային հարկը
Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկը վերադարձվում է վարձու աշխատող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված ու պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից։ Եկամտային հարկը վերադարձվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ եռամսյակային պարբերականությամբ։ Կարևոր է իմանալ, որ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի դիմաց եկամուտ ստացող ֆիզիկական անձ վարկառուն չի կարող օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։
Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու համար
Եկամտային հարկի վերադարձը կատարվում է հետևյալ պայմանների դեպքում.
Ո՞ր դեպքերում չի վերադարձվում եկամտային հարկը
Եկամտային հարկը չի վերադարձվում, եթե բնակարանը կամ անհատական բնակելի տունը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) հետևյալ գոտիներում.
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ գոտիականությամբ պայմանավորված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաև մինչև վերոնշյալ փոփոխությունն ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ:
Ինչպե՞ս դիմել առաջին անգամ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համար
Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիները եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Սակայն ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին պետք է ներկայացնեն առձեռն կամ փոստով։
Անհրաժեշտ է ներկայացնել եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ՝ կցելով հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները.
Եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» և նույն հարթակի միջոցով ուղարկել եկամտային հարկի գումարի վերադարձման էլեկտրոնային դիմումը։
Ինչպե՞ս օգտվել էլեկտրոնային հարթակից
Եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում՝ հետևյալ տարբերակներով.
Տարբերակ 1
Տարբերակ 2
Եթե վարկառուն չունի էլեկտրոնային ստորագրություն և չի ցանկանում ձեռք բերել այն․
Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի գումարների վերադարձի էլեկտրոնային դիմումը
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվելուց հետո, անհրաժեշտ է․
Անհրաժեշտ է հիշել, որ վարկառուն բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնում:
Ե՞րբ է վարկառուն ստանում հիփոթեքային վարկի տոկոսի չափով եկամտային հարկի գումարը
Էլեկտրոնային դիմումն ուղարկելուց հետո վարկառուն եկամտային հարկի գումարը ստանում է ժամերի կամ առավելագույնն 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սակայն գումարը ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի եկամտային հարկի հաշվարկը գործատուն հարկային մարմին արդեն ներկայացրած ու վճարած լինի, իսկ ֆինանսական կազմակերպությունը տրամադրած լինի հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերաբերյալ տվյալը: Եթե այս տվյալներից որևէ մեկն անգամ փոխանցված չէ ՊԵԿ-ին, ապա համակարգն այդ մասին ազդարարում է: Եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացնելու վերջնաժամկետ սահմանված չէ։
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...