20:32 16.03.2024
Ամերիկացի գիտնականները երկու համալսարաններից և Նյու Յորք նահանգի Առողջապահության դեպարտամենտից հետաքննել են լեգեոնելոզի (լեգիոնելլա բակտերիայով առաջացած թոքաբորբի ատիպիկ ձև) կամ լեգեոներական հիվանդության դեպքերի առեղծվածային աճի պատճառները: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ծանր շնչառական վարակների տարածման հիմնական պատճառներից մեկը մաքուր օդն է։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences Nexus (PNAS Nexus) գիտական ամսագրում։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ում լեգեոներների հիվանդության դեպքերն աճել են 9 անգամ՝ 2000 թվականի 1100 դեպքից 2018 թվականին հասնելով 10000 դեպքի: Եվրոպայում և Կանադայի որոշ շրջաններում լեգեոներական հիվանդությամբ վարակվածների թիվը նույն ժամանակահատվածում աճել է 5-7 անգամ։
Թեև լեգեոներների հիվանդության մեծ բռնկումները, որոնք սկսվել են 1976 թվականին, կապված են օդորակիչների, առևտրային օդափոխության համակարգերի և հովացման աշտարակների հետ, դեպքերի ճնշող մեծամասնությունում վարակի հիմքում ընկած աղբյուրն անհայտ էր:
Օդափոխման համակարգերը և հովացման աշտարակները ջրային գոլորշիների ցրման միջոցով լեգիոնելա բակտերիաները տարածում են զգալի հեռավորությունների վրա: Մանրէները նստում են ջրի կաթիլների վրա և դրանց հետ մեկտեղ մտնում են մարդկանց շնչառական ուղիներ։
Հետազոտողները ուսումնասիրել են խոնավությունը, ջերմաստիճանը, տեղումները և ուլտրամանուշակագույն ճառագայթումը Նյու Յորք նահանգում 1992-ից 2019 թվականներին, սակայն պարամետրից ոչ մեկը չի կարող բացատրել լեգեոներների հիվանդության աճը:
Այնուհետև գիտնականներն իրենց ուշադրությունն ուղղեցին օդում ծծմբի երկօքսիդի (SO2) մակարդակի նվազմանը: Պարզվել է, որ մթնոլորտի մաքրումը տարօրինակ կերպով փոխկապակցված է թոքային վարակների թվի աճի հետ։
Ծծմբի երկօքսիդը արտադրվում է հանածո վառելիքի այրման ժամանակ: Ինչպես ցույց է տվել մոդելավորումը, ջրի հետ խառնվելիս այս միացությունը վերածվում է ծծմբաթթվի և անբարենպաստ միջավայր է ստեղծում բակտերիաների համար։
Ինչպես ցույց է տվել վերավերլուծությունը, 20 տարվա ընթացքում SO2-ի կոնցենտրացիան Նյու Յորքի օդում նվազել է 10 անգամ՝ գրեթե այնքան, որքան աճել է լեգեոնելոզով հիվանդացությունը:
Գիտնականները նշել են, որ անհրաժեշտ է մշակել բակտերիաների դեմ պայքարի ռազմավարություններ, որոնք մթնոլորտը մաքուր կպահեն։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...