13:35 17.03.2024
Երեկ՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարց գյուղից հրազենային վնասվածքով քաղաքացուն տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վանյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։ Ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ Բաղդասարյանն ու ավագ քննիչ Ասրյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում ու չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ։ Պարզվել է, որ վիրավորը Մարց գյուղի բնակիչ 38-ամյա Վահե Խաչատրյանն է։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա վնասվածքը ստացել է իրենց տանը։ Ոստիկաններն ու քննչները ժամանում են վիրավորի բնակության վայր, որտեղ պարզում են, որ Վ․ Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ժամը 21։30-ի սահմաններում իրենց տանը 7․62 մմ տրամաչափի «ՍԿՍ» տիպի ակոսափող հրազենը մաքրելիս ու անզգուշաբար կրակոց է հնչել, ինչից նա ստացել է հրազենային վնասվածք։ Ննջասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, առաստաղին կրակված գնդակի հետևանքով առաջացած հետք։ Ձեռնարկված որոնողական և սանրման միջոցառումների արդյունքում տան բակում հայտնաբերվել է կրակված փամփուշտի պարկուճ։ Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...