20:38 17.03.2024
«Անթիլիասի ուխտի օրը» մեծ շուքով նշվել է Մայրավանքում: Այս մասին հայտնում է Cilicia TV -ն:
Անկրկնելի եւ անփոխարինելու անհուն լիցքաւորում մը կ՚ապրինք Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Աջին «Կիլիկիա» թանգարանէն դուրս բերուելուն եւ մեր ժողովուրդի զաւակները անոր օրհնութիւնը ստանալուն եզակի առիթով։ Մեծ սուրբին Խոր Վիրապ մուտքը, կրած չարչարանքներուն դէմ անոր յաղթանակը եւ Հայաստան աշխահին մէջ քրիստոնէութեան պետականացումը մեր հաւատքին մէջ ամրանալու հրաւիրող միակ ազդակները չեն միայն, այլ նաեւ սուրբին մասունքները պատմութեան փոթորիկներուն ընդմէջէն հրաշքով գտնուիլը, մեզի հասնիլը եւ անոր օրհնութիւնը մեր վայելելը եւս։ Փառք կու տանք Աստուծոյ, որ, հակառակ մեր բազմաթիւ կորուստներուն, զուրկ չենք մնացած սուրբ հայրապետին օրհնաբաշխ Աջէն։
Ամէն տարի, Լուսաւորիչ հայրապետին մուտն ի վիրապի եւ «Անթիլիասի Ուխտի Օր»ուան տօներուն առթիւ, հաւատացեալներ, իրենց ծխային եկեղեցիներուն Ս. Պատարագի աւարտին, կ՚ուղղուին Կաթողիկոսարան՝ Անթիլիասի Մայրավանք՝ ստանալու համար Վեհափառ Կաթողիկոսին գլխաւորութեամբ թափօրով բաշխուած սուրբին օրհնութիւնը եւ Ս. Աջով կատարուած օրհնուած ջուրէն բաժին մը։
Առ այդ, Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին նախագահութեամբ մատուցուեցաւ Ս. եւ Անմահ Պատարագ՝ ձեռամբ Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Արք. Աշգարեանի։ Եկեղեցական արարողութեան երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախումբը։
Յաւուր պատշաճի խօսուած իր քարոզին մէջ Մակար սրբազան, առաջին հերթին, գոհութիւն տուաւ Աստուծոյ, որ, իբրեւ ուխտաւոր, առիթ շնորհեց մեզի նշելու յիշեալ զոյգ տօները։ Թէկուզ սուրբին կրած չարչարանքներուն տօնն է մեր նշածը, սակայն այդ չարչարանքներէն բխած արդիւնքն է մեզ տօնական մթնոլորտով պարուրողը՝ ըսաւ ան եւ մէջբերեց օրուան ճաշու ընթերցումէն Քրիստոսի յարութեամբ մեր յարութիւն ստանալու հատուածը։ Ան դիտել տուաւ, որ մեր ապրելակերպը պէտք է ներդաշնակ ու յարիր ըլլայ մեր երկնաքաղաքացիութեան։ Այս ըսելով՝ սրբազանը յիշեցուց, որ ի գին ամէն ինչի հարկ է մեր ուշադրութիւնը դարձնել դէպի երկինք՝ մեզի յաւիտենական ժառանգութեան արժանի դարձնող ճշմարտութիւններուն։
Իր քարոզին մէջ քարոզիչ սրբազան հայրը ընդգծեց, որ այսօր Պօղոս առաքեալը մեզի անգամ մը եւս կը հրաւիրէ չմոռնալու, որ եթէ Քրիստոսով յարութիւն առած ենք, ապա Ան մեզի արժանի դարձուցած է հաղորդակից ըլլալու Իր փառքին։ Ուստի, սրբազանը խրատեց չտարուիլ անցողակի ու ժամանակաւոր բարքերով, այլ մեր ուշադրութիւնը սեւեռել երկնաւոր կեանքի առաջնահերթութիւններուն՝ ճշմարիտ, պարկեշտ ու արդար գործերու։ Վերջապէս, սրբազան հայրը ըսաւ, որ Ս. Մկրտութեան խորհուրդով Քրիստոսի հետ յարութիւն առինք եւ Ս. Հաղորդութեան խորհուրդով կը հաղորդուինք Տիրոջ կենդանարար մարմնով եւ արեամբ։ Ս. Հաղորդութեան միջոցով Աստուծոյ հետ ապրիլ կը խնդրենք եւ Աստուած մեզի վեր՝ փառքէ-փառք կը բարձրացնէ ու Իր կենդանի ներկայութեան կանգնեցնելով՝ մեր միջոցով կը ներգործէ, կը հրաշագործէ ու կը կենսաւորէ այն միջավայրն ու շրջապատը, ուր կ՚ապրինք ու կը գործենք։ Վկա՛յ Ս. Գրիգոր Լուսաւորիչ մեծ հայրապետին կեանքը։
Ս. Պատարագի աւարտին, գլխաւորութեամբ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին աւանդական թափօրը կազմուեցաւ՝ բաղկացած միաբան հայերէ, Լիբանանի Թեմի քահանայից դասէն եւ Դպրեվանքի սաներէ ու հաւատացեալներէ։ Հայրապետը իր ձեռքին ունէր Լուսաւորչի Ս. Աջը, իսկ հոգեւորականաց դասը՝ եկեղեցւոյ պատկանող դարաւոր սրբազան մասունքներ, որոնցմով օրհնուեցաւ մեր հաւատացեալ ժողովուրդը։
Թափօրի աւարտին, Նորին Սրբութիւնը միաբան հայրերու ընկերակցութեամբ, բարձրացաւ Ս. Խորան, ուր Ս. Գրիգոր Լուսաւորիչ հայրապետին սրբազան Աջով կատարեց ջրօրհնէքի արարողութիւն, որմէ ետք Մայր Տաճարի Ս. Խորանին վրայ դրուեցան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետին, Ս. Սեղբեստրոս եւ Ս. Նիկողայոս հայրապետներուն եւ Պարսամ ճգնաւորին աջերը, որոնք միաբան հայրերու հսկողութեան ներքոյ այդտեղ մնացին մինչեւ ուշ երեկոյ։
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...