11:15 20.03.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վարչական վարույթների ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև հնարավոր խնդիրների առնչությամբ ստացված ազդակները։
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ
• Պահնորդական ծառայությունների մատուցումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ պահնորդական գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն պահնորդի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները։
• Պահնորդական ծառայություններ մատուցած տնտեսավարող սուբյեկտների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 18 տոկոսով՝ 96-ից դառնալով 113, իսկ պահնորդական ծառայությունների ծավալը աճել է 6 տոկոսով՝ հասնելով 14,1 մլրդ դրամի։
Արձանագրված խնդիրներ և առաջարկվող լուծումներ
• Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ Ոստիկանության կողմից ևս մատուցվել են պահնորդական ծառայություններ։ Հանձնաժողովը կարևորում է, որ տվյալ դեպքում պահնորդական կազմակերպությունները չհայտնվեն անբարենպաստ մրցակցային պայմաններում, ինչի կապակցությամբ լիազոր մարմնի հետ համապատասխան աշխատանքներ են տարվում։
• Առկա են մի շարք օրենսդրական պահանջներ, որոնք կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնել տնտեսավարողների համար կամ որոնց ապահովումը գործնականորեն անհնար է։ Օրինակ՝ պահնորդական կազմակերպությունները պարտավոր են ապահովագրել պահնորդի կյանքն ու առողջությունը, սակայն ՀՀ ապահովագրական շուկայում այդ ծառայութունը չի մատուցվում։ Հանձնաժողովը համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման առաջարկներ է ներկայացրել:
• Որպեսզի կազմակերպությունները ստիպված չլինեն պահպանել և լիազոր մարմին ներկայացնել մեծ ծավալի փաստաթղթեր, Հանձնաժողովը առաջարկել է Պետական եկամուտների կոմիտեի և կրթական հաստատությունների հետ համագործակցության շրջանակներում լիազոր մարմնի կողմից ստեղծել պարբերաբար թարմացվող էլեկտրոնային շտեմարաններ, որտեղ կպահպանվեն և տեխնիկածրագրային միջոցներով կթարմացվեն կազմակերպությունների, պահնորդներ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տվյալները։
• Առաջարկվել է դիտարկել առանց զենքի օգտագործման պահնորդական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար լիցենզավորման պահանջի վերացման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է այդ ծառայությունների մատուցումը ներառել ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկում, ինչը հնարավորություն կտա կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացնել համապատասխան հսկողություն՝ միաժամանակ ապահովելով ավելի դյուրին ընթացակարգեր։
Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...