Գիտնականները բացահայտել են մողեսների դիմադրության գաղտնիքը օձերի ամենաուժեղ թույնի նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Գիտնականները բացահայտել են մողեսների դիմադրության գաղտնիքը օձերի ամենաուժեղ թույնի նկատմամբ

21:02 26.03.2024

Քվինսլենդի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչպես են վարանիդների ընտանիքի մողեսները, որոնց թվում են կոմոդո վիշապները, կարողանում գոյատևել Ավստրալիայի ամենաթունավոր օձերի խայթոցից հետո: Հետազոտությունը հրապարակվել է International Journal of Molecular Sciences (IJMS) գիտական ​​հրապարակման մեջ:

Ավստրալիա մայրցամաքում ապրում են աշխարհի ամենաթունավոր օձերից մի քանիսը, այդ թվում՝ թայպանը, որը իր հասակակիցների մեջ չեմպիոն է յուրաքանչյուր խայթոցում արտազատվող թույնի քանակով: Այս սողունի թույնի մեկ չափաբաժինը բավական է մինչև 100 մարդ սպանելու համար։

«Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մեծ վարանիդների կամ մողեսների մեծ մասը ժառանգել է դիմադրողականություն նեյրոտոքսինների նկատմամբ, մի հատկանիշ, որը, հնարավոր է՝ կապված է նրանց գիշատիչ ապրելակերպի հետ», – ասում է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Բրայան Ֆրայը:

Ըստ հետազոտողների՝ տարբեր տեսակի վարանիդները տարբեր կերպ են հարմարվել օձերի հիմնական զենքին։ Օրինակ, պարզվել է՝ Կոմոդոյի վիշապները, որ նույնիսկ ավելի խոցելի էին նեյրոտոքսինների նկատմամբ, սկսել են պաշտպանվել օձի ժանիքների համար գրեթե անթափանց զրահով: Միևնույն ժամանակ, մողեսն ինքը կարող է հեշտությամբ կծել օձին իր մեծ ատամներով։

Գիտնականները պարզել են, որ որոշ թզուկներ, ինչպիսիք են ծառերի մոնիտորները, ամբողջովին կորցրել են քիմիական դիմադրությունը թունավոր նյութերի նկատմամբ, սակայն նրանք հարմարվել են ծառերի կյանքին, որտեղ օձերը չեն կարողանում հասնել նրանց: Ընդ որում, նրանց ցամաքային ազգականները, ընդհակառակը, իմունիտետ են զարգացրել օձի խայթոցի նկատմամբ։

Պրոֆեսոր Ֆրայը հավելել է, որ ինքը և իր գործընկերները դիտարկում են օձերի և մողեսների էվոլյուցիոն մրցակցություն, քանի որ երկու կենդանիներն էլ շարունակում են կատարելագործել հարձակման և պաշտպանության իրենց մեթոդները դիմակայության ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

15:16 12.07.2025

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...

SHANTNEWS

15:00 12.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

14:46 12.07.2025

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

14:30 12.07.2025

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...

Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

14:14 12.07.2025

Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

14:00 12.07.2025

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ […] ...

BACK_TO_TOP