Հայտնի են դարձել Ստամբուլի այն թաղամասերը, որտեղ ապրել են Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ մեղադրվողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Հայտնի են դարձել Ստամբուլի այն թաղամասերը, որտեղ ապրել են Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ մեղադրվողները

20:34 26.03.2024

Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող երկու անձինք Ստամբուլում իջեւանել են կենտրոնական թաղամասերի հյուրանոցներում։ Այս մասին հայտնում է Yetkinreport պորտալը։

Հրատարակությունը մանրամասնել է, որ խոսքը այնպիսի հեղինակավոր թաղամասերի մասին է, ինչպիսիք են Ֆաթիհը կամ Շիշլին։

Հրապարակման մեջ նշվում է, որ դեռ պարզ չէ, թե ինչով են զբաղվել մեղադրյալները Ռուսաստան մեկնելուց առաջ։

Պորտալի տվյալներով՝ Շամսիդին Ֆարիդունին Մոսկվայից Ստամբուլ է ժամանել փետրվարի 20-ին, իսկ հաջորդ օրը տեղավորվել Ֆաթիհ թաղամասի հյուրանոցներից մեկում։ Կասկածյալը հյուրանոցից դուրս է եկել փետրվարի 27-ին և Ռուսաստանի մայրաքաղաք է վերադարձել միայն մարտի 2-ին։

Մարտի 26-ին Մոսկվայի Բասմանի դատարանը կալանքի տակ է վերցրել Ալիշեր Կասիմովին. նա Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ութերորդ կասկածյալն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

22:47 10.05.2025

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

22:37 10.05.2025

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական ​​եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

22:30 10.05.2025

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

22:21 10.05.2025

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

22:12 10.05.2025

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

Մայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...

SHANTNEWS

22:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP