ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի պատվիրակության հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+20.09 oC

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի պատվիրակության հետ

17:23 27.03.2024

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ողջունելով Հնդկաստանի պատվիրակությանը, նշել է. «Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ իր գործընկերությունը: Մեր բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, եւ կարող ենք վստահորեն փաստել, որ այդ ավանդական բարեկամությունն այսօր արտացոլվում է երկու երկրների հարաբերություններում: Հայ-հնդկական հարաբերությունները գտնվում են որակական նոր մակարդակում, եւ երկուստեք ջանքերը պետք է մեկտեղվեն՝ այդ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»:

Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում բարձր է գնահատել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ երկխոսությունը. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու»:

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի եւ կապի, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, գիտության եւ կրթության, տեղեկատվության եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:

Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է երկու երկրների միջեւ՝ Հայաստան-Նյու Դելի ուղիղ ավիաչվերթների հարցը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացը եւ խաղաղության հաստատման երեք հիմնական սկզբունքները. «Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացում»:

Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանին կարեւորել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ Հայաստանն իրենց կարեւոր գործընկերներից է. Հայաստանի շուրջ իրադարձությունները գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում:

Հարիվանշ Նարայանին իր աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին եւ կարեւորել այս գործընթացում համապարփակ խաղաղության եւ կայունության հաստատումը՝ հույս հայտնելով, որ հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը կնպաստի խաղաղության օրակարգի հաստատմանը:

Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ ԵՄ-ի ընդլայնման դեպքում անհրաժեշտ է փոխել որոշումների կայացման համակարգը

13:00 09.05.2024

Իսպանիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ ԵՄ-ի ընդլայնման դեպքում անհրաժեշտ է փոխել որոշումների կայացման համակարգը

Եվրամիության ընդլայնումը պետք է ենթադրի համայնքի ներսում որոշումների կայացման ողջ համակարգի վերանայում, որը ներկայումս պահանջում է միաձայնություն: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ «Ինձ թվում է, որ եթե մենք պոտենցիալ անդամների թիվը հասցնենք ավելի քան 30-ի, մենք չենք կարողանա գործել այնպես, ինչպես աշխատում ենք ներկայիս կանոններով։ Դա նշանակում է որոշումների կայացման համակարգի […] ...

ՔԿ-ն ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ հանրապետությունում ցանկացած հանցավոր դրսևորման արագ և կոշտ քրեաիրավական արձագանք ապահովելու ուղղությամբ

11:58 09.05.2024

ՔԿ-ն ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ հանրապետությունում ցանկացած հանցավոր դրսևորման արագ և կոշտ քրեաիրավական արձագանք ապահովելու ուղղությամբ

Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և դրա մասնակիցների կողմից հանրապետության տարբեր մարզերում իրականացված բողոքի ակցիաների ընթացքում դրանց առանձին աջակիցների մասնակցությամբ արձանագրվել են առերևույթ՝ քրեական օրենքով արգելված գործողությունների բազմաթիվ դեպքեր, որոնց առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ և քրեական հետապնդումներ են հարուցվել տասնյակից ավելի անձանց նկատմամբ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև […] ...

ՀՀ ԱԺ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհերի հիշատակին

11:48 09.05.2024

ՀՀ ԱԺ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհերի հիշատակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգանքի տուրք […] ...

Երկրորդ համաշխարհային պատերազմում մեր հայրենակիցների պայքարն անկախ Հայաստանում շարունակեցին մեր եղբայրները, հայրերն ու որդիները. Տիգրան Ավինյան

11:40 09.05.2024

Երկրորդ համաշխարհային պատերազմում մեր հայրենակիցների պայքարն անկախ Հայաստանում շարունակեցին մեր եղբայրները, հայրերն ու որդիները. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ոգեկոչման ու մեծարումի օր է։ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հազարավոր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր: Նրանց հերոսական պայքարն արդեն անկախ Հայաստանի ինքնիշխանության ու պայծառ ապագայի համար շարունակեցին մեր եղբայրները, հայրերն ու որդիները, ցավոք՝ նաև կյանքի գնով: Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին։ Թող […] ...

Ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը ՀՀ մարզերում և «Զվարթնոց» օդանավակայանում. Հայկ Կոնջորյան

11:36 09.05.2024

Ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը ՀՀ մարզերում և «Զվարթնոց» օդանավակայանում. Հայկ Կոնջորյան

ՀՀ ԱԺ ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ […] ...

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

11:25 09.05.2024

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակներ դրել և ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հարգանքի տուրք է մատուցվել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին:   ...

BACK_TO_TOP