Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+17.09 oC

Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

19:09 28.03.2024

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը վերածվում է մարդու կողմից առաջացած սովի, հիմնականում Իսրայելի մեղքով է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տյուրկը BBC-ին հայտնել է, որ կա հավանականություն, որ Իսրայելը Գազայի հատվածում սովն օգտագործում է որպես պատերազմի զենք։

«Եթե այդ մտադրությունը հաստատվի, ապա դա կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն», – ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։

Իր հերթին Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիր Բարքաթը Տյուրկի նախազգուշացումներն անվանել է «անհեթեթություն, անպատասխանատու հայտարարություններ»։

Ըստ պաշտոնյայի՝ Իսրայելը թույլ է տալիս, որ հումանիտար բեռներ մտնեն Գազայի հատված, սակայն ՄԱԿ-ը չի կարողանում բաշխել այն, ինչ մնացել է ՀԱՄԱՍ-ի կողմից այդ օգնության մի մասը վերցնելուց հետո։

Այնուամենայնիվ, Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի անցակետի եգիպտական կողմում բազմաթիվ բեռնատարներ են կուտակվել, որոնք կարող են սահմանը հատել միայն Իսրայելի կողմից բազմաթիվ ստուգումներ անցնելուց հետո։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, Հորդանանը, Եգիպտոսը, ստիպված են եղել օդային ճանապարհով պարաշյուտներով հումանիտար օգնություն նետել Գազայի հատված, ինչն այնքան էլ արդյունավետ չէ։

Տյուրկը հայտնել է, որ կան վկայություններ, որ Իսրայելը դանդաղեցնում է օգնության մատակարարումը։ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նաև դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումն Իսրայելի վրա, որի հետևանքով 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ի պատասխան այս հարձակման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 500-ի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել

11:05 13.05.2024

ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել

ԱՄՆ-ի հարավային Ալաբամա նահանգում երեկույթի ժամանակ հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, առնվազն 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է ABC News-ը։ Հրաձգությունը տեղի է ունեցել խնջույքի ժամանակ, որին նախորդել է ծեծկռտուք: Խնջույքին մասնակցել է մոտ հազար մարդ։ Իշխանությունները հայտնել են, որ հարձակվողները կարող են լինել երկու հոգի, նրանց ինքնությունը պարզվում է: Նրանց ձերբակալության մասին ոչինչ […] ...

Բելգորոդում բազմահարկ շենքի փլուզման հետանքով զոհվածների թիվը հասել է 15-ի

10:49 13.05.2024

Բելգորոդում բազմահարկ շենքի փլուզման հետանքով զոհվածների թիվը հասել է 15-ի

Բելգորոդում բնակելի բազմահարկ շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այս մասին մայիսի 13-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։ «Փրկարարները Բելգորոդում փլատակների տակից դուրս են բերել 15-րդ զոհի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վերջին տվյալներով տուժել է 31 խաղաղ բնակիչ։ Ավելի վաղ՝ մայիսի 13-ին, «Известия»-ի թղթակիցը հայտնել էր, որ գիշերը Բելգորոդում փլուզված տան փլատակների մաքրումը […] ...

Բայկալ լճում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

10:30 13.05.2024

Բայկալ լճում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Բայկալ լճի ջրերում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 13-ին, հայտնել է Իրկուտսկի մարզի ԱԻՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։ «Մոսկվայի ժամանակով 02:07-ին սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Բայկալ լճի ջրերում՝ Օլխոնսկի շրջանի Գրեմյաչինսկ գյուղից 50 կմ հեռավորության վրա։ Ուժգնությունը էպիկենտրոնում 6.0 մագնիտուդ է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ՝ Telegram-ի ալիքում: Միաժամանակ Ուլան-Ուդեում երկրաշարժի […] ...

Կանադայում անտառային հրդեհների ծուխը հասնում է ԱՄՆ մի քանի նահանգներ

10:14 13.05.2024

Կանադայում անտառային հրդեհների ծուխը հասնում է ԱՄՆ մի քանի նահանգներ

Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է ԱՄՆ մի քանի նահանգներ, իսկ Մինեսոտայում օդի որակի մասին տարվա առաջին նախազգուշացումն է տրվել, հայտնում է ABC News-ը։ «Կանադայում ավելի քան 100 ակտիվ անտառային հրդեհներ են տեղի ունենում, և հրդեհների ծուխը տարածվել է ԱՄՆ սահմանով, ինչի հետևանքով Մինեսոտայի նահանգում պաշտոնյաները կիրակի օրը հրապարակել են օդի որակի առաջին նախազգուշացումը […] ...

Կիմ Չեն Ընը նոր դիպուկահար հրացան է փորձարկել

09:55 13.05.2024

Կիմ Չեն Ընը նոր դիպուկահար հրացան է փորձարկել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է հրետանային զենքի հիմնական տեսակների արտադրության ձեռնարկություն, որտեղ ուսումնասիրել է նմուշները և առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերել նոր դիպուկահար հրացանի նկատմամբ, հայտնում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը (KCNA): Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր փոքր զենքերը, այդ թվում՝ դիպուկահար հրացանը և անձամբ ծանոթացել դրանց բնութագրերին։ «Նա հետաքրքրություն է […] ...

Թբիլիսիում ձերբակալվել է «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցի կազմակերպիչը

09:44 13.05.2024

Թբիլիսիում ձերբակալվել է «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցի կազմակերպիչը

Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցի կազմակերպիչներից մեկին՝ Մոլդովայի քաղաքացուն, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։ «Խորհրդարանի մոտ տեղի ունեցած առերեսման ժամանակ իրավապահները բերման են ենթարկել Մոլդովայի քաղաքացուն, ով հանրահավաքի կազմակերպիչներից է»,- ասվում է զեկույցում։ Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման։ ...

BACK_TO_TOP