13:40 12.05.2024
Ամեն տարի աշխարհում մելանոմայի՝ մաշկի ամենավտանգավոր քաղցկեղի ավելի ու ավելի շատ դեպքեր են գրանցվում։ Ուռուցքաբան Միխայիլ Պիլխը Газета.Ru-ին պատմել է, թե ինչ գործոններ են մեծացնում հիվանդության առաջացման վտանգը և ինչու է այն այդքան վտանգավոր։
Ըստ բժշկի՝ 45-50 տարեկանից ցածր կանանց մոտ այս տեսակի քաղցկեղով հիվանդացությունը շատ ավելի բարձր է, քան նույն տարիքի տղամարդկանց մոտ։ Իսկ ահա 65-ամյա տղամարդկանց մոտ իրավիճակը լրիվ հակառակն է՝ մելանոմայի ռիսկն ավելի բարձր է, քան կանանց մոտ։
«Մելանոման իր ազդեցությունը չի սահմանափակում միայն մաշկի վրա, այն ազդում է նաև այլ օրգանների վրա, օրինակ՝ աղիների և ստամոքսի, աչքերի, ուղեղի, նույնիսկ սեռական օրգանների և քթի լորձաթաղանթի վրա։ Սա քաղցկեղի ամենաարագ մետաստազացնող և հետևաբար ամենավտանգավոր տեսակներից մեկն է: Պետք չէ նաև մոռանալ, որ մաշկի հիմքում ընկած հիվանդությունները, ներառյալ ցանկացած պիգմենտային գոյացություններ, ունեն մելանոմայի վերածվելու մեծ ռիսկ: Սա նրանց թաքնված վտանգն է», – ավելացրել է Պիլչը:
Մասնագետը առանձնացրել է մելանոմայի մի քանի տեսակներ, որոնք առավել հաճախ հանդիպում են քաղցկեղով հիվանդների մոտ։
Մակերեսային մելանոման ամենահաճախ հանդիպող ուռուցքներից մեկն է բաց մաշկ և պեպեն ունեցող մարդկանց մոտ: Սկզբնական փուլում այս մելանոման հայտնվում է որպես անհարթ շագանակագույն բիծ՝ վարդագույն կամ սև եզրերով։ Քանի որ մելանոման զարգանում է մի քանի ամսվա ընթացքում, բիծը կարող է մեծանալ չափերով, հաստանալ և արմատապես փոխել գույնը սևի:
Հանգույցային մելանոման նման է բարձրացած բշտիկի, որը մուգ շագանակագույն կամ բորդո գույն ունի և առավել հաճախ հանդիպում է դեմքին, պարանոցին և մեջքին: Այն ունի իր զարգացման առանձնահատկությունները, օրինակ՝ խորանում է հյուսվածքների մեջ, այդ իսկ պատճառով ներքին օրգաններում շատ արագ հայտնվում են մետաստազներ։
Լենտիգո մելանոման մաշկի քաղցկեղի մեկ այլ տեսակ է, որը հիմնականում նկատվում է 60 տարեկանից բարձր տարեց մարդկանց մոտ: Այն տարբերվում է քաղցկեղի այլ ձևերից նրանով, որ դանդաղ է աճում (մի քանի տարվա ընթացքում) և առավել հաճախ հանդիպում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ենթարկված տարածքներում՝ դեմքի և վերջույթների վրա:
Ուռուցքաբանը թվարկել է նաև մելանոմայի զարգացումը հրահրող հիմնական ռիսկային գործոնները: Դրանք ներառում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ագրեսիվ ազդեցությունը, հատկապես ամռանը, սկանդինավյան մաշկի տեսակը, հաճախակի այցելությունները սոլյարիի և խալերի մեխանիկական վնասը:
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...