Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

10:51 29.03.2024

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։

«Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի ունեցավ։ Հենց հանդիպման սկզբից իմ գործընկերն ասաց, որ չի կարող և չի պատրաստվում քննարկել հարցեր, որոնք խորհրդարանական դիվանագիտության շրջանակից դուրս են։ Դա ինձ համար ընդունելի տարբերակ էր, չնայած, որ ես հանդիսանում եմ նաև իշխող կուսակցության վարչության անդամ եմ և կարող էի ինչ-որ հարցեր քննարկել, որոնք խորհրդարանական դիվանագիտության շրջանակից դուրս են։ Ես հնարավորինս փորձեցի նրան ներքաշել այդ քննարկման մեջ, և պետք է ասեմ, որ զրույցը բավականին կառուցողական էր»,- մանրամասնել է Սիմոնյանը։

Հարցին, թե ինչո՞ւմ էր կայանում այդ կառուցողականությունը, Ալեն Սիմոնյանը պարզաբանել է․

«Կառուցողականությունը կայանում էր նրանում, որ մենք համաձայնեցինք, որ երկուստեք անվստահության մթնոլորտ կա։ Իրենք մեզ չեն վստահում ու ասում են, որ մենք հարձակվելու ենք։ Նա առաջ էր քաշում իրենց նարատիվները, որոնց մասին մշտապես խոսում են։ Նա փորձեց ինձ վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք կամ որևիցե բան չի նախապատրաստվում։ Ես հակադարձեցի՝ ասելով, թե այդ դեպքում ինչի համար են այդքան մեծ քանակությամբ զենք գնում, նա էլ ինձ մեղադրեց նրա մեջ, որ մենք ենք զենք գնում։ Մի խոսքով՝ փոքր վեճ սկսվեց, որից հետո մենք վերադարձանք խորհրդարանական հարթություն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահն ընդգծել է, որ հանդիպման ժամանակ որոշում են կայացրել շփումներ սկսել խորհրդարանական մակարդակում։

«Ես ասացի, որ այս հարցը պետք է քննարկեմ մեր խմբակցության և մեր թիմի հետ։ Նա նույնպես պատրաստակամություն հայտնել իրենց ներսում քննարկել, և մենք պայմանավորվեցինք հաջորդ հանդիպման վերաբերյալ, որը նախնական պայմանավորվածությամբ կկայանա մայիսի կեսերին»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ մանրամասնելով, որ հանդիպումը կրկին կկայանա Միջխորհրդարանական միության հարթակում, քանի որ այս պահին երկու կողմերի համար էլ դա ամենաընդունելի հարթակն է։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել էր Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպման վերաբերյալ Հայաստանի ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

18:45 12.07.2025

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալ

18:33 12.07.2025

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալ

Իրանի միջուկային օբյեկտների մոտ ռադիոակտիվ նյութերի տարածման և Իսրայելի հետ իրանա-իսրայելական հակամարտության վերջերս ավարտված բաց փուլից մնացած զինամթերքի պայթյունի վտանգը «լուրջ» է, ինչը Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության փոփոխության պատճառներից մեկն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք […] ...

Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանին

18:22 12.07.2025

Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանին

Ղազախստանը որոշել է մոտ ապագայում Աստանայում ընդունել Աֆղանստանի դեսպանին՝ միաժամանակ բարձրացնելով Քաբուլում իր դիվանագիտական առաքելության մակարդակը մինչև դեսպան, շաբաթ օրը հաղորդել է Ariana լրատվական պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Զիա Ահմադի հայտարարությանը։ Դիվանագետի խոսքով՝ «այս որոշումը Ղազախստանի արտգործնախարարը փոխանցել է իր աֆղան գործընկերոջը և այն դիտվում է որպես […] ...

Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

18:12 12.07.2025

Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

Թեհրանը չի դադարեցրել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, սակայն այդ համագործակցության ձևը կփոխվի՝ կապված տեղի ունեցած իրադարձությունների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրան-Իսրայել հակամարտության վերջերս ավարտված բաց փուլի ֆոնին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք են ընդունել, որով կասեցվում է Իսլամական Հանրապետության […] ...

SHANTNEWS

18:00 12.07.2025

SHANTNEWS

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա նոր մաքսատուրքերի մասին

17:48 12.07.2025

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա նոր մաքսատուրքերի մասին

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից 30 տոկոս մաքսատուրք կսահմանի Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա, ասվում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված նամակում։ «Սկսած օգոստոսի 1-ից՝ մենք 30 տոկոս մաքսատուրք կսահմանենք Միացյալ Նահանգներ առաքվող ԵՄ ապրանքների վրա՝ առանձին բոլոր ոլորտային մաքսատուրքերից», – ասվում է Սպիտակ տան ղեկավարի կողմից Truth Social սոցիալական ցանցում հրապարակված տեքստում։ […] ...

BACK_TO_TOP