Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+19.09 oC

Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով

14:55 29.03.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 28-ին բաժին է ներկայացել 46-ամյա Արտակ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը), 196-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 508-րդ (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը), 171-րդ (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 167-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:37 08.05.2024

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 7-ին բաժին է ներկայացել 52-ամյա Ռուբեն Մ.-ն: Նա մարտի 25-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Ռուբեն Մ.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին

13:19 08.05.2024

Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի բնակավայրերից մեկի 17–ամյա անչափահաս բնակչին դանակահարելու, վերջինիս ոսկյա թևնոցը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ մայիսի 3–ին Լոռու մարզի Լեռնահովիտ բնակավայրի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի […] ...

Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին

13:12 08.05.2024

Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին

Մայիսի 7-ին ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին: ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է պարենային անվտանգության ոլորտում նախարարության իրավասություններին ու ոլորտային իրավակարգավորումներին։ Նա անդրադարձել է պարենային անվտանգության կարիքների գնահատմանը, այդ թվում՝ կարծրացած մոտեցումներից դեպի ճկուն պետություն-մասնավոր գործընկերությանն անցման կարևորությանը։ Կողմերը քննարկել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն […] ...

Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

13:01 08.05.2024

Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին Կառավարության որոշման նախագիծը: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր […] ...

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում

12:47 08.05.2024

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 46-ամյա Հենրիկ Բ.-ն: Նա 2001 թ. նոյեմբերի 10-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

12:36 08.05.2024

Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Մայիսի 7-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Չինաստանի քաղաքացի 50-ամյա Ֆեյ Լ.-ն: Նա 2018 թ. հոկտեմբերի 25-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ...

BACK_TO_TOP