Հանրային քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+21.09 oC

Հանրային քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի վերաբերյալ

17:12 29.03.2024

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը` https://www.e-draft.am/projects/7055:

Նախագծերը ևս մեկ անգամ շահագրռգիր կողմերի հետ քնարկելու նպատակով, այսօր նախարարությունում կազմակերպվել էր հանրային քննարկում, որին մասնակցել են շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատներ, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ և տնտեսվարողներ ։
Նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի կողմից ներկայացվել է նախագիծը և հիմնական կարգավորումները։

Օրենսդրական կարգավորուներով նախատեսվում է՝

✅ արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը՝ անկախ հաստությունից,

✅ սահմանել բացառություն կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված՝ երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների համար,

✅ արգելել մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) օտարումը,

✅ արգելել մեկանգամյա օգտագործման այլ տարաների օտարումը,

✅ վերահսկողությունը վերապահել ՏԻՄ-երին և շուկայի վերահսկողության տեսչական մարմնին,

✅ վերահսկողությունը սահմանել սահմանել ոչ միայն օտարման, այլ նաև դրանց առկայության վրա։
Լուսինե Ավետիսյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և տեղեկացրել, որ արգելքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է իրականացնել փուլային տարբերակով՝ հնարավորություն տալով թիրախային ապրանքների արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին վերապրոֆիլավորելու ինչպես նաև այլընտրանքային ապրանքների շուկաների ձևավորման համար։

Այս կարգավորոմների արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում մեկանգամյա պլաստիկ արտադրանքի լայն թիրախային խմբի գործածության աստիճանական նվազեցման, ու դրա հետևանքով պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, ինչը կբերի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին

14:54 09.05.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին

Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և գնդապետ Քևին Սթիլը հարգանքի տուրք են մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Երևանի Հաղթանակ զբոսայգու անմար կրակի մոտ։ ...

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

14:33 09.05.2024

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

Մոսկվան և Երևանը պայմանավորվել են ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի որոշ շրջաններից, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, հավելել է նա։ ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ

13:59 09.05.2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։ Հանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիա այցելության համար։ Իր հերթին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և […] ...

ԵՄ Թվինինգ ծրագիրն աջակցել է ՀՀ պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը. նախարարի տեղակալը մասնակցել է ամփոփիչ միջոցառմանը

13:29 09.05.2024

ԵՄ Թվինինգ ծրագիրն աջակցել է ՀՀ պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը. նախարարի տեղակալը մասնակցել է ամփոփիչ միջոցառմանը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Եվրոպական միության Թվինինգ ծրագրի պաշտոնական փակման միջոցառմանը: Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավարներին՝ ընգծելով Ծրագրի շրջանակում տրամադրված փորձագիտական աջակցության և իրականացված կարողությունների զարգացման ծրագրերի կարևորությունը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կոռուպցիայի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:14 09.05.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 12-ի երեկոյան, 13-ի գիշերը՝ ինտենսիվ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-14-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև […] ...

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ․ Խաչատուրյան

12:13 09.05.2024

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ․ Խաչատուրյան

ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ 79 տարի առաջ այս օրը նշանավորվեց ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում առաջադեմ մարդկության հաղթանակով։ Հայ ժողովուրդն այդ հաղթանակում ունեցավ իր մեծ ավանդը և տվեց ծանր կորուստներ։ Մայիսի 9-ի խորհուրդը սակայն, միայն ռազմական հաղթանակով չէ, […] ...

BACK_TO_TOP