Բյուջետային կարգապահությունը 2018թ-ի թիվ 1 խնդիրն է լինելու. Դավիթ Լոքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+15.09 oC

Բյուջետային կարգապահությունը 2018թ-ի թիվ 1 խնդիրն է լինելու. Դավիթ Լոքյան

14:54 10.10.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկայացրել է տարեկան ամփոփիչ հաշվետվություն՝ թվարկելով արված աշխատանքներն ու առաջնահերթությունները: Անցած 12 ամիսների ընթացքում աշխատանքներ են տարվել համայնքների խոշորացման ուղղությամբ: 2016-2017 թթ. 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 52 համայնք: 2018-2019 թվականներին նախատեսվում է շարունակել վարչատարածքային բարեփոխումները և ավարտել համայնքների խոշորացման գործընթացը:

2016-2017 թթ. խոշորացված 18 համայնքներում շարունակում են իրականացվել ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված ներդրումային ծրագրեր: Այդ համայնքներում ներդրվել են էլեկտրոնային համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել վարչական ծառայությունների մատուցում խոշորացված համայնքների յուրաքանչյուր բնակավայրում:

Գումարներ են  հատկացվել համայնքներում հրատապ լուծում պահանջող ծրագրերի իրականացման համար, սահմանամերձ համայքնների ցուցաբերվել է սոցիալական աջակցություն, ՜ նշել է նախարարը:

Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրերին, ապա նախարարություն են ներկայացվել թվով 175 ներդրումային ծրագիր` տարբեր ոլորտների համար:

ՀՀ վարչապետի մոտ քննարկված 108 ծրագրերից հավանության են  արժանացել 58-ը, սակայն մեծ մասը տարբեր պատճառներով հրաժարվել է և 15-ն է  միայն ֆինանսավորվել (շուրջ 422,0 մլն ՀՀ դրամ արժողությամբ վարկային միջոցներ):

Շուրջ 60 ծրագիր ներկայումս քննարկման փուլում է: 

 

Նախարարի խոսքերով բյուջետային կարգապահությունը 2018թ-ին  լինելու է ոլորտի թիվ 1 խնդիրը:

Մենք ունենք շատ աննորմալ երևույթ՝ պետությունը հարկատուներից հավաքում է շուրջ 50 մլրդ դրամ գումար և այն ուղղում է համայնքներին՝ որպես դոտացիա: Համայնքներ ունենք, որ պետական այդ միջոցը ծախսում են գործառույթների վրա, որոնց դիմաց պետք է վճար գանձեն և բյուջետային մուտքեր ունենան, բայց չեն անում: Օրինակ քաղաք ունենք, որ աղբահանության համար գումար չի գանձում, սակայն դրա վրա ծախսում է մոտ 40 մլն դրամ: Սա անընդունելի է, այդ համայքնը  ոչինչ չի ստանա առաջիկայում, եթե շարունակի այդպես,- ասել է Դավիթ Լոքյանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP