16:51 04.04.2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքն ընթացքի մեջ է, կողմերը պայմանավորվել են զերծ մնալ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մասին հավելյալ մեկնաբանություններից, մինչև չլինեն փոխադարձ պայմանավորվածություններ գործընթացի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը ունեն պաշտոնական պայմանավորվածություն, որ սահմանազատման գործընթացը սկսում են Տավուշի մարզից։
«Մենք շարունակում ենք լինել գործընթացում։ Մենք հանրայնացրել ենք մեր դիրքորոշումները։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դրանց մասին կլինեն համապատասխան հայտարարություններ, երբ կլինեն վերջնական պայմանավորվածություններ»,- ասել է նա։
Հարցին՝ արդյոք Տավուշի մարզին սահմանակից ոչ անկլավային տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու ժամկետներ կան սահմանված, փոխնախարարը պատասխանեց, որ սահմանված ժամկետներ չկան»
Անդրադառնալով հարցին, թե ինչու է դանդաղում սահմանազատման գործընթացը՝ փոխնախարարը հակիրճ պատասխանել է.
«Հայաստանը հայտարարում է, որ պատրաստակամ է դելիմիտացիայի գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, համապատասխան քարտեզների հիման վրա ու վերականգնել 1991 թվականի սահմանները։ Համաձայնության հանգելու պարագայում դրա մասին կլինի համապատասխան հանրային կոմունիկացիա»։
Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև խաղաղության օրակարգին։
«Մենք շարունակում ենք ներգրավված մնալ գործընթացում, շարունակում ենք հետաքրքրված լինել գործընթացով։ Այն կանգնած չէ։ Ըստ էության, հնարավոր է ավարտել այս գործընթացը, եթե ադրբեջանական կողմն ի վերջո համաձայնի թղթի վրա արձանագրել այն երեք պայմանավորվածությունները, որոնք երկրների ղեկավարների մակարդակով ձեռք են բերվել Բրյուսելում՝ նախորդ տարվա մայիսին և հուլիսին։ Ադրբեջանական կողմը պետք է համաձայնի, որ դելիմիտացիայի գործընթացը պիտի տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա արձանագրենք թղթի վրա։ Չենք տեսնում որևէ խոչընդոտ առաջ շարժվելու այդ երեք սկզբունքների հիման վրա։ Այն փաստը, որ դեռևս չի հաջողվել և պաշտոնական Բաքուն չի տվել իր համաձայնությունը արձանագրել այս երեք սկզբունքները, տարակուսանք է առաջացնում։ Պարզ չէ՝ արդյոք նրանք շահագրգռված ե՞ն Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու հարցում»,- ասել է Վահան Կոստանյանը։
12:23 10.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ ՌաշիդինՖրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն […] ...
12:20 10.06.2025
Al Jazeera․ Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի, հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ֆոտոլրագրող Մոհամմեդ Աբու Ալ-Աուֆը զոհվել է Գազա քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում, որի հետևանքով զոհվել են նաև երեք շտապօգնության աշխատակիցներ։ Մահացած ֆոտոլրագրողն աշխատել է պաղեստինյան անկլավի մի քանի լրատվամիջոցներում։ Al Jazeera-ն […] ...
12:09 10.06.2025
2025 թվականի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքինՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 […] ...
11:55 10.06.2025
Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:45 10.06.2025
Axios. Նեթանյահուն հակված է Իրանի դեմ ռազմական տարբերակինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի շատ հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար «ռազմական տարբերակի իրականացմամբ», հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վստահեցրել է, որ հրեական պետությունը որևէ ռազմական գործողություն չի ձեռնարկի Իրանի դեմ, քանի դեռ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցում են միջուկային համաձայնագրի շուրջ։ Թրամփը […] ...