Այսօր լրագրողների համերաշխության օրն է. ի՞նչ գիտենք նրանց իրավունքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Այսօր լրագրողների համերաշխության օրն է. ի՞նչ գիտենք նրանց իրավունքների մասին

21:29 08.09.2018

Ամեն տարի սեպտեմբերի 8-ը նշվում է որպես լրագրողների համերաշխության օր:

Տոնի նախապատմությունը

Տոնը նշվում է` ի հիշատակ չեխ լրագրող Յուլիոս Ֆուչիկի, որը մահվան է դատապարտվել 2 րդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Չեխ լրագրող, գրող, հակաֆաշիստական շարժման հեղինակ Յուլիոս Ֆուչիկը գլխատվել էր հիտլերյան շարժման ներկայացուցիչների կողմից 1943թ.-ի սեպտեմբերի 8-ին:

Բանտում գրված նրա հայտնի «Ռեպորտաժ` ծխնին պարանոցին» գիրքը թարգմանվել է աշխարհի 70 լեզուներով:

Ի դեպ, աշխարհահռչակ «Պուլիտցերովյան» մրցանակն ամեն տարի հանձնվում է սեպտեմբերի 8-ին:

Իրավիճակը Հայաստանում

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում լրագրողների իրավունքների պաշտպանության առումով իրավիճակը փոխվել է դեպի լավը:

«Լրագրողների նկատմամբ, ընդհանուր առմամբ, դեռ շարունակվում են բռնի դեպքերը, բայց պետք է ասեմ, որ հեղափոխությունից հետո բռնությունները նվազել են: Իմ կարծիքով` հեղափոխությունից հետո այլև չկա իշխանամետ ընդգծվածություն: Հեռուստաըներությունները բաժանված էին 2 մասի և մեծ մասը ներկայացնում էր իշխանության կարծիքը, իսկ  երբ ընդդիմադիր լրագրողը բռնության էր ենթարկվում, դա չէր լուսաբանվում: Հիմա լրագրողները կարող են ավելի ազատ լինել: Շատ կարևոր է՝ լրատվական դաշտը միասնական լինի: Նախկին իշխանությունների օրոք իրավիճակն անմխիթար էր, այժմ էլ կան հարուցված քրեական գործեր, որոնք հարուցվել էին լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի հետ կապված, մինչ օրս չեն բացահայտվել»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը մաղթեց, որ լրագրողները ձգտեն միշտ աշխատել հանուն մարդկանց, հանուն խոսքի ազատության, որ կարողանան իրենց խնդիրները բարձրաձայնել, քանի որ ներկա իշխանություններն ասել են, որ այդ արժեքների կրողն են։

Լրագրողների իրավունքների պաշտպանությունն աշխարհում

Այս օրն աշխարհի տարբեր ծայրերում անցկացվում են լրագրողների պաշտպանությանն ուղղված տարբեր համաժողովներ և քննարկումներ:

Այսօր ամենախոշոր և հին կազմակերություններից մեկն է  «Լրագրողների միջազգային կազմակերպություն»-ը, որը հիմնադրվել է հակահիտլերյան կոալիցիայի  21 երկրների կողմից 1946թ.-ի հունիսի 8-ին:

Կազմակերպության գլխավոր նպատակն է ժողովուրդների խաղաղության և ընկերակցության ստեղծումն ու պահպանումը ՝ արդար ճշմարիտ և ազատ տեղեկատավական միջավայրի ապահովման շնորհիվ:

Կազմակերպությունն ունի աշխարհի տարբեր վայրերից ավելի քան 400 հազար լրագրող, որոնց թվում են, ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատներ:

Ժամանակին «Լրագրողների միջազգային կազմակերպություն»-ն ստեղծել էր «լրագրողական միջազգային մրցանակ» և «Ֆուչիկ»-ի մեդալ: Մրցանակները տրվել են և շարունակում են տրվել լրագրության դաշտում անձնվեր, աշխարհում խաղաղության հաստատման և համագործակցության ոգու ձևավորման համար աշխատանք կատարած անձանց:

Վիճակագրություն` զոհված լրագրողների մասին

«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի տվյալների համաձայն՝ 2018 թ.-ին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս աշխարհում զոհվել է 42 լրագրող,ինչը ևս վկայում է այն մասին, որ լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներ կան:

Զոհված լրագրողների մասին տվյալները կարող եք գտնել այստեղ:

Բրիտանական BBC լրատվամիջոցը ներկայացրել է այն երկրները, որտեղ 1990-2017 թթ.-ն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ամենաշատ լրագրողներն են զոհվել:

Աղյուսակը գլխավորում է Իրաքը, երկրորդ տեղում Ֆիլիպիններն են, իսկ եռյակն ամփոփել է Մեքսիկան, նրան հաջորդել է Պակիստանը։ Զոհված լրագրողների թվով 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել Ռուսաստանը:

Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ են նաև զբաղվում «Լրագրողներ առանց սահմանների», «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն, «Կարմիր խաչ»-ը  և այլ միջազգային կազմակերպություններ:

 

 

.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

11:18 07.07.2025

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

11:07 07.07.2025

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

10:55 07.07.2025

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

10:47 07.07.2025

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան ​​չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

10:37 07.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:32 07.07.2025

Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP