Եվս 10 ամերիկահայ պատանիներ կփորձեն իրենց ուժերը հայկական ֆուտբոլում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.87 oC

Եվս 10 ամերիկահայ պատանիներ կփորձեն իրենց ուժերը հայկական ֆուտբոլում

13:07 05.04.2024

Լոս Անջելեսում ավարտվել է Համահայկական Ֆուտբոլի Ասոցիացիայի (PAYFA) կողմից իրականացվող գարնանային ճամբարը, որի արդյունքում 2011 թվականին ծնված 10 ամերիկահայ պատանիներ ընտրվել են փորձելու իրենց ուժերը Հայաստանի ֆուտբոլի ազգային պատանեկան հավաքականին միանալու համար։ Ամեն տարի անցկացվող այս ճամբարների նպատակն է ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ պատանի ֆուտբոլիստների փորձարկումների (try-out) եւ ընտրության միջոցով աջակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համալրման գործընթացին։

2024-ի ճամբարին մասնակցել են ԱՄՆ-ի տարբեր նահանգներից դիմած 70 հայազգի պատանի ֆոտբոլիստներ, որոնցից 10-ը հունիս-հուլիս ամիսներին կլինեն Երեւանում՝ մասնակցելու արդեն ազգային պատանեկան հավաքականի ընտրական փուլերին։ Լոս Անջելեսում ընտրող հանձնաժողովը կազմված էր 12 հոգանոց մարզչական խմբից։ Ընտրական գործընթացին մասնակցում էր նաեւ Հյուսիային Ամերիկայում Հայաստային Ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան, ազգայի հավաքականի երբեմնի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով նույպես բնակվում է Կալիֆորնիայում եւ շարունակում իր մարզական գործունեությունը՝ զարգացնելու հայկական ֆուտբոլը։

Համահայկական Ֆուտբոլի Ասոցիացիայի գարնանային ճամբարն ավարտվել է միջոցառմամբ, որի ընթացքում վիճակահանությամբ խաղարկվել է լեգենդար հայազգի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի կողմից ստորագրված մարզաշապիկ։ Այն վերջերս Ասոցիացիային նվիրել էր անձամբ Մխիթարյանը՝ Մադրիդում կայացած հանդիպման ժամանակ։

Համահայկական Ֆուտբոլի Ասոցիացիան (PAYFA) հիմնադրվել է Հարավային Կալիֆորնիայում ամերիկահայերի կողմից, ովքեր ցանկանում են զուգակցել հայրենիքի նկատմամբ իրենց պարտավորությունն ու ֆուտբոլի հանդեպ կիրքը։ PAYFA-ի գործունեության հիմքում հայազգի երիտասարդ խաղացողներին խրախուսելն ու ֆուտբոլի իրենց երազանքների իրականացումը հեշտացնելն է: Ասոցիացիան օգտագործում է անձնական և համայնքային ռեսուրսները՝ բացահայտելու տաղանդավոր հայ երիտասարդ ֆուտբոլիստների համաշխարհային ցանցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 14.05.2025

SHANTNEWS

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

14:48 14.05.2025

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

14:35 14.05.2025

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

14:33 14.05.2025

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

14:28 14.05.2025

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող  օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

14:21 14.05.2025

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...

BACK_TO_TOP