08:50 12.04.2024
ԱՄՆ-ը կապ է հաստատել մի շարք գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպայում, Չինաստանում և Թուրքիայում, որպեսզի Թեհրանին կոչ անեն զերծ մնալ Իսրայելի հետ հարաբերությունների սրացումից, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք անհանգստացած լինել Մերձավոր Արևելքում էսկալացիայի վտանգի առնչությամբ, մասնավորապես՝ կապված վերջին օրերին Իրանի կողմից Իսրայելի դեմ ուղղված սպառնալիքների հետ», – ասել է Միլլերը։
Նրա խոսքով՝ պետքարտուղար Էնթոնի Բլիքնենը դիվանագիտական ջանքեր է գործադրել վերջին 24 ժամվա ընթացքում՝ մի շարք կոչեր անելով, այդ թվում՝ Չինաստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներին՝ «հասցնելու, որ էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից, և որ երկրները պետք է կոչ անեն Իրանին զերծ մնալ իրավիճակի սրումից»։
«Վերջին օրերին մենք նաև կապի մեջ ենք եղել եվրոպացի դաշնակիցների հետ՝ կոչ անելով նրանց հստակ ազդանշան ուղարկել Իրանին, որ էսկալացիան չի բխում Իրանի շահերից, տարածաշրջանի և աշխարհի շահերից»,- ընդգծել է նա։
Միլլերը նշել է, որ Իսրայելի եւ Իրանի հակամարտությունից կտուժեն ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլեւ ողջ աշխարհը, այդ թվում՝ տնտեսապես։
09:10 14.07.2025
Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվումԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...
09:00 14.07.2025
Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...
08:50 14.07.2025
Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումըՃապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...
08:39 14.07.2025
Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարըԲիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...
08:27 14.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելԱյսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...