11:53 12.04.2024
Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը «Վրացական երազանքի» նախաձեռնած «գործակալների օրենքի» մասին ասել է, որ եթե այն ընդունվի, Վրաստանն այլևս Եվրամիությանն անդամակցելու հեռանկար չի ունենա, փոխանցում է «Ալիք մեդիա»-ն:
Սրանով Կրամոնն արձագանքել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու՝ ապրիլի 11-ին արած այն հայտարարությանը, որ եթե այս օրենքն ընդունվի, Եվրահանձնաժողովի համար շատ դժվար կլինի դրական գնահատական տալ։
«Այդ գործընթացից հետո անհնար կլինի դրական գնահատական տալ։ Օրենքն ընդունվելու դեպքում Վրաստանում եվրաանդամակցության հեռանկար չի լինի։ Վերջակետ»,- գրել է Վիոլա ֆոն Կրամոնը X-ի իր միկրոբլոգում:
Ի դեպ, Հերչինսկին ապրիլի 11-ին, պատասխանելով լրատվամիջոցների հարցին, թե արդյոք իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «օտարերկրյա գործակալների մասին օրենքը» կարող է խոչընդոտ դառնալ Վրաստանի անդամակցությանը, նշել է, որ օրինագիծն անհամատեղելի է եվրոպական նորմերի և արժեքների հետ։ Պավել Հերչինսկին ասել է, որ Եվրախորհուրդը կդժվարանա օրինագծի ընդունումը դրական գնահատել։
Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ մի քանի բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «ռուսական օրենքի», որն օրակարգ է վերադարձրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Ապրիլի 9-ին Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» անցկացվեց: Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստին զուգահեռ, որի ընթացքում նախատեսված է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը, խորհրդարանի դիմաց ակցիա կանցկացվի։
Ապրիլի 8-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում քննարկվեց և պաշտոնապես գրանցվեց «գործակալների մասին» օրենքի նախագիծը: Քննարկումն ընթացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև աղմուկի ու հակասությունների պայմաններում։
Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:
09:19 14.07.2025
Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից ԳազայումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...
09:10 14.07.2025
Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվումԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...
09:00 14.07.2025
Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...
08:50 14.07.2025
Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումըՃապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...
08:39 14.07.2025
Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարըԲիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...
08:27 14.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...