22:45 13.04.2024
Պերուի 124-ամյա բնակիչը, ով իրեն հռչակել է աշխարհի ամենատարեց մարդը և երբևէ ապրած ամենատարեց մարդը, նշել է իր երկարակեցության պատճառը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Կառավարության տվյալներով՝ նախկին ֆերմեր Մարսելինո Աբադ Տոլենտինոն, որը ծագումով Հուանուկո շրջանից է, ծնվել է 1900թ.: Մինչեւ 2019 թվականը նա ապրել է առանց անձը հաստատող փաստաթուղթ, քանի դեռ իշխանությունները նրան չեն տրամադրել։ Նա ներկայումս թոշակառու է և ապրում է ծերանոցում։ Պերուի կառավարության տվյալներով՝ Տոլենտինոն ապրիլի 5-ին դարձավ 124 տարեկան։ Սա նշանակում է, որ թոշակառուն կարող է լինել աշխարհի և պատմության ամենատարեց մարդը։ Իշխանությունները հայտ են ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքին, և այն ներկայումս քննարկման փուլում է։
Տոլենտինոն որբ է մնացել յոթ տարեկանում և երբեք դպրոց չի հաճախել: Նա ապրել է գյուղում և հասուն տարիքում դարձել հողագործ։ Ըստ իշխանությունների՝ երկարակյաց տղամարդը վարել է առողջ ապրելակերպ, որն արտահայտվել է նրա լավ առողջությամբ և անմիջական բնավորությամբ: Տոլենտինոն երկար կյանքի իր գաղտնիքն անվանել է առողջ սնունդ, այդ թվում՝ մրգեր և գառան միս ուտելը:
Երկարակեցության բացարձակ ռեկորդն այժմ պատկանում է ֆրանսուհի Ժաննա Կալմենին, ով, ըստ փաստաթղթերի, ապրել է 122 տարի 164 օր։ Որոշ հետազոտողներ կասկածի տակ են դնում նրա տարիքը, սակայն առայժմ նա պաշտոնապես համարվում է երկրի վրա երբևէ ապրած ամենատարեց մարդը:
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
12:40 14.07.2025
Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...
12:34 14.07.2025
Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...
12:20 14.07.2025
Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...
12:10 14.07.2025
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...