Զիդանը չի ծրագրում գլխավորել «Բավարիան» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+16.09 oC

Զիդանը չի ծրագրում գլխավորել «Բավարիան»

19:21 16.04.2024

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ծրագրում աշխատանքի անցնել Մյունխենի «Բավարիայում», հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ գերմանական ակումբի ղեկավարությունը կապ է հաստատել ֆրանսիացի մասնագետի հետ։ Սակայն, ավելի ուշ, այդ լուրերը չէին հաստատվել։

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին ընթացիկ մրցաշրջանի վերջում փոխարինելու հիմնական թեկնածուն այժմ Գերմանիայի հավաքականում աշխատող Յուլիան Նագելսմանն է։ Գերմանացին մյունխենյան ակումբը գլխավորել է նաև 2021-2023 թվականներին։

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանի նախորդ աշխատավայրը եղել է Մադրիդի «Ռեալը», որը նա գլխավորել է նախ 2016-2018թթ․, ապա 2019-2021թթ.։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է․ Տեբաս

10:13 16.05.2024

Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է․ Տեբաս

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն ասել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ «Մբապեն հաջորդ մրցաշրջանում կլինի Մադրիդում։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Բայց «Ռեալն» ունի նաև Վինիսիուս և Բելինգհեմ, Մադրիդը հիանալի թիմ կունենա: Բայց դա, իհարկե, չի երաշխավորում հաղթանակն առաջնությունում»,- Տեբասի խոսքերն է մեջբերել Ole-ն։ ...

Անչելոտին խոսել է կիսապաշտպաններ Կրոսի և Մոդրիչի ապագայի մասին

09:07 16.05.2024

Անչելոտին խոսել է կիսապաշտպաններ Կրոսի և Մոդրիչի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է թիմի կիսապաշտպաններ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի ապագայի մասին հարցին։ Ֆուտբոլիստների պայմանագրերը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ են մինչև այս տարվա ամառ։ «Նրանք ունեն նույն իրավիճակները, և մենք նրանց հետ կխոսենք Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո: Առայժմ բոլորս մտածում ենք հունիսի մեկի մասին, և սա մեր երկրորդական նպատակն […] ...

Լեգենդար Ջորջիո  Պետրոսյանը շարունակում է նախապատրաստվել WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին

22:22 15.05.2024

Լեգենդար Ջորջիո Պետրոսյանը շարունակում է նախապատրաստվել WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին

Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը շարունակում է նախապատրաստվել մայիսի 18-ին Իտալիայի Միլան քաղաքում նախատեսված PetrosyanMania GOLD EDITION մրցաշարի շրջանակում կայանալիք WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին: 38-ամյա մարտիկը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որում սպարինգ է անցկացնում իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Քրիստիան Վիերիի հետ: Տիտղոսային մենամարտում հայ մարտիկի մրցակիցը կլինի իսպանացի Սերխիո Դոմինգես Սանչեսը, […] ...

Մբապեն վիճել է ՊՍԺ-ի նախագահի հետ

21:44 15.05.2024

Մբապեն վիճել է ՊՍԺ-ի նախագահի հետ

Կիլիան Մբապեն, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից, վիճել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ, հայտնում է Le Parisien-ը։ Միջադեպը տեղի է ունեցել «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած «Թուլուզի» դեմ Լիգա 1-ի 33-րդ տուրի խաղից (1-3) առաջ: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի չեմպիոնի կատարցի սեփականատերը 25-ամյա ֆուտբոլիստից բացատրություն է պահանջել այն բանի համար, որ […] ...

Թայսոն Ֆյուրիի հայրը գլխով հարվածել է Ալեքսանդր Ուսիկի թիմի ներկայացուցչին

21:19 15.05.2024

Թայսոն Ֆյուրիի հայրը գլխով հարվածել է Ալեքսանդր Ուսիկի թիմի ներկայացուցչին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հայրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գլխով հարվածել է նույն քաշային կարգում WBA, WBO, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի թիմի ներկայացուցչին: Հարվածից հետո Ֆյուրիի հոր ճակատն արյունահոսել է: Վեճի պատճառները հայտնի չեն: Ֆյուրին և Ուսիկը […] ...

Ալեքսանդր Օվեչկինը կարող է մասնակցել ֆուտբոլային մրցաշարի

20:56 15.05.2024

Ալեքսանդր Օվեչկինը կարող է մասնակցել ֆուտբոլային մրցաշարի

Ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը Մոսկվայի «Դինամոյի» կազմում կարող է մասնակցել «Եղբայրության գավաթ» ֆուտբոլային մրցաշարին։ «Իհարկե, դիտարկում ենք Ալեքսանդր Օվեչկինին հրավիրելու տարբերակը: Բնականաբար, նա թեկնածուների ցանկում է»,- հայտնել է «Դինամոյի» գլխավոր տնօրեն Պավել Պիվովարովը «Чемпионат»-ին: Օվեչկինը «Դինամոյի» հոկեյի թիմի սան է: «Եղբայրության գավաթը» տեղի կունենա հուլիսի 3-7-ը Մոսկվայում։ Բացի «Դինամոյից», մրցաշարին կմասնակցեն նաև […] ...

BACK_TO_TOP