10:29 16.05.2024
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
«Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, կոմիտեի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների, էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչությունների, ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Գլոբալ շիփփինգ» ընկերության միջոցով ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Առաքանու մեջ բացի անձնական օգտագործման իրերից և սննդամթերքից հայտնաբերվել է «E401» գրառմամբ 90 հաբ։ Հայտնաբերված հաբերը ստուգվել են համապատասխան սարքով: Էկրանին արտացոլվել է «ամֆետամին» գրառումը, որը համարվում է թմրամիջոց: Նշված զանգվածների հայտնաբերման փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումը: «Ամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված՝ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին Երևանի Մաշտոցի պողոտայում գործող «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության սպասարկման սրահից ստանալուց հետո, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ. Դ.-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,-նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
17:58 12.08.2025
Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ ՑինցինատիՌուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...
17:56 12.08.2025
Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:52 12.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհըՕգոստոսի 12-ին` ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը […] ...
17:48 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...
17:43 12.08.2025
Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆԱմռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...