Ես մեծ հարգանք ունեմ Մախաչևի նկատմամբ, մենք թշնամիներ չենք. Արման Ծառուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

Ես մեծ հարգանք ունեմ Մախաչևի նկատմամբ, մենք թշնամիներ չենք. Արման Ծառուկյան

15:55 17.04.2024

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ հարաբերությունների և նրա հետ սպասվող մենամարտի մասին:

«Խեղդող հնարքներն այնքան էլ դիտարժան չեն: Ամերիկացիները սիրում են նոկաուտները: Իմ նախավերջին մենամարտում Դարիուշին հաղթեցի հենց նոկաուտով: Իսլամին նոկաուտի ենթարկելն ավելի հեշտ է, քան խեղդող հնարքով հաղթելը, բայց կարևորը հաղթելն է: Մախաչևի հետ մենամարտից առաջ պետք է աշխատեմ բոլոր ուղղություններով, հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնեմ պաշտպանությանը: Մենամարտը չեմ տեղափոխելու պարտեր, ինչպես արեցի առաջին անգամ: Ավելի շատ աշխատելու եմ կանգնած դիրքից և փորձելու եմ ճնշել նրան:

Ես մեծ հարգանք ունեմ Մախաչևի նկատմամբ, մենք թշնամիներ չենք, այո՛, պարզելու հարցեր եղել են, բայց այժմ ամեն ինչ կարգին է»,- 27-ամյա հայ մարտիկի խոսքերը մեջբերում է «Спорт Экспресс»-ը:

Մախաչև-Պորյե մենամարտը կայանալու է հունիսի 1-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականի կազմը World Challenge Cup-ում

13:53 21.05.2024

Հայաստանի հավաքականի կազմը World Challenge Cup-ում

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը մայիսի 21-27-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կմասնակցի World Challenge Cup հեղինակավոր մրցաշարին: Մրցաշարին կմասնակցեն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը և Էրիկ Բաղդասարյանը: ...

Բրազիլիայի հավաքականում 4 նոր ֆուտբոլիստ կա

13:04 21.05.2024

Բրազիլիայի հավաքականում 4 նոր ֆուտբոլիստ կա

Չորս նոր ֆուտբոլիստ է ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի` Ամերիկայի գավաթի խաղարկության հայտացուցակում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը թիմ է հրավիրել Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Բրեմերին, պորտուգալական «Պորտուի» հարձակվող Պեպե Ակինոյին և Բերգամոյի «Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն Լոուրենսոյին։ Վերջինս առաջին անգամ է հրավիրվում Բրազիլիայի հավաքական։ Բացի դրանից, վնասվածք ստացած «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնին փոխարինել է «Սան Պաուլոյից» Ռաֆայել Մոտնտեյրոն։ […] ...

NBA-ի գործող չեմպիոնը դուրս է մնացել պայքարից

12:22 21.05.2024

NBA-ի գործող չեմպիոնը դուրս է մնացել պայքարից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Դենվեր Նագեթսը» դուրս է մնացել հետագա պայքարից։ «Նագեթսը» փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչի` «Մինեսոտա Թիմբերվուլվզի» դեմ շարքի վճռորոշ` 7-րդ խաղում տանը պարտվել է 90-98 հաշվով։ «Թիմվերվուլվզը» դուրս է եկել Արմևտյան կոնֆերենցիայի եզրափակիչ, որտեղ մրցելու է «Դալաս Մավերիքսի» դեմ։   ...

Հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել շվեդական ակումբում

11:49 21.05.2024

Հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել շվեդական ակումբում

Հայազգի ֆուտբոլիստ Էդգար Նավասարդյանը դուբլի հեղինակ է դարձել Շվեդիայի երրորդ լիգայում հանդես եկող «Էրեբրու Սիրիանսկայի» կազմում։ 19-ամյա ֆուտբոլիստի գոլերն օգնել են իր թիմին առաջնության 9-րդ տուրում 4-1 հաշվով արտագնա հաղթանակի հասնել «Տեբյուի» դեմ խաղում։ «Էրեբրու Սիրիանսկան» 12 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։ Նավասարդյանն այս տարվա մարտին է շվեդական անվանի «Մալմյո» ակումբից տեղափոխվել «Էրեբրու Սիրիանսկա»։ Նա […] ...

«Ռեալը» նոր ռեկորդ է գրանցել

11:34 21.05.2024

«Ռեալը» նոր ռեկորդ է գրանցել

Մադրիդի «Ռեալը» իսպանական Լա լիգայի 37-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղից (4-4) հետո ակումբային ռեկորդ է սահմանել։ «Ռեալը» ներքին առաջնությունում 31-րդ անպարտելի հանդիպումն է անցկացրել։ Opta-ն գրում է, որ սա «Ռեալի» պատմության լավագույն ցուցանիշն է։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Լա լիգայում վերջին պարտությունը կրել է 2023 թ. սեպտեմբերի 24-ին` 6-րդ տուրում 1-3 հաշվով զիջելով Մադրիդի «Աթլետիկոյին»։ […] ...

Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել

10:34 21.05.2024

Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում: ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը Մանուէլ Պետրոսյանը կիսել են միավորը, իսկ  Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել: ...

BACK_TO_TOP