12:34 21.05.2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նշեց, որ այդ շարժման քաղաքական ուժերը, դերակատարները և օրակարգը նույնն է, ինչ նախորդ տարիներին էր։
«Նույն քաղաքական ուժերն են, դերակատարները նույն են, հայտնի են։ Թե ինչ կերպարանքով հանդես կգան, նախասիրության հարց է։ Որևէ նոր բան մենք այստեղ չենք տեսնում։ Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում անցյալում, դրանք ուղղակի նույնի կրկնությունն են։ Վազգեն Մանուկյանը փոխարինվել է Բագրատ սրբազանով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությանը չի՞ անհանգստացնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրա խոսքով՝ առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են շարժման հետ կապված հարցը, հիմա այդ հարցին անդրադարձ չի կատարվում։
Նա նաև անդրադարձավ Հանրապետության հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին՝ նշելով, որ անհնար է, որ որևէ երկրում իշխանությունը 100 տոկոսանոց աջակցություն ունենա, և Հայաստանը բացառություն չէ։
«Մենք դրանից ենթադրություն ենք անում, որ մեր աշխատանքը պետք է ավելի ուժեղացնենք և մարդկանց հասցնենք այն ամենը, ինչ կատարվում է։ Այստեղ կարծիքների բախում է, և ես որևէ աննորմալ և արտառոց բան չեմ տեսնում։ Բոլոր երկրներում պետք է լինի ընդդիմություն, ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, առաջարկի այդ օրակարգը հանրությանը, հանրության մի մասը պետք է այդ օրակարգին աջակցի։ Սա է տեղի ունենում, և սա նորմալ ժողովրդավարական գործընթաց է»,-եզրափակեց Սիմոնյանը։
15:16 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...
15:09 09.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...
14:51 09.06.2025
Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոքՄոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» […] ...
14:42 09.06.2025
Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանըԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում։ «Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական լուծումն է, որը կաջակցվի ՄԱԳԱՏԷ -ի […] ...
14:33 09.06.2025
21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել ենՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական […] ...