Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+13.09 oC

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն

17:00 17.04.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուն (նստավայրը՝ Կիև):

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը նշել է.

«Վստահ եմ, որ Ձեր նշանակումը լրացուցիչ լիցք կհաղորդի մեր երկու երկրների հարաբերություններին: Նաև առիթն օգտագործելով ուզում եմ նախապես շնորհավորել Ձեզ և հարավաֆրիկյան ժողովրդին ապրիլի 27-ի՝ ձեզ համար շատ կարևոր իրադարձության՝ Ազատության օրվա 30-ամյակի կապակցությամբ:

Ուզում եմ նաև մաղթել Ձեզ և ձեր ժողովրդին հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաև հետևողականություն և կամք ժողովրդավարական արժեքներն արմատավորելու և դեմոկրատիայի սկզբունքները դավանելու գործում»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Կասուն ասել է.

«Մեծապես ոգևորված եմ այստեղ գտնվելու համար: Շնորհակալություն Ձեր կառավարությանը ջերմ ընդունելության համար: Արդեն իսկ շատ լավ հանդիպումներ եմ ունեցել արտգործնախարարության գործընկերների հետ: Ոգևորված եմ իմ նշանակման կապակցությամբ և իմ բոլոր ջանքերը կներդնեմ մեր պետությունների հարաբերությունների ամրապնդման համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՀԱՀ միջև տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ուղիներին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորություններին, ինչը կնպաստի տնտեսական, գործարար, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը՝ կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ խաղաղ համակեցության ու բարիդրացիության սկզբունքներով հարաբերություններ կառուցելու վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 20-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:08 17.05.2024

Մայիսի 20-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-16:00 Խորենացի փ. 3ա, 43/Բ, 45ա շենքեր, Խորենացի փ. 45Բ շենք 6-8 մուտքեր, Նար-Դոսի փ. 34 շենք, 11։00-17:00 Մյասնիկյան պող. 16-55 առանձնատներ, Խորենացու […] ...

Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

21:44 17.05.2024

Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ […] ...

Գերմանիայի Բուդեսթագից Հայաստան պատվիրակություն կժամանի

21:30 17.05.2024

Գերմանիայի Բուդեսթագից Հայաստան պատվիրակություն կժամանի

Հայաստանի Հանրապետություն մայիսի 20-22-ը կժամանի Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներից բաղկացած պատվիրակությունը։ Գերմանիայից ժամանած պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ ...

Ես ողջունում եմ, որ հայ-ադրբեջանական սահմանը ապառուսականացվում է. Առնոլդ Բլեյան

21:23 17.05.2024

Ես ողջունում եմ, որ հայ-ադրբեջանական սահմանը ապառուսականացվում է. Առնոլդ Բլեյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Զրույցում անդրադարձ է եղել երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպման արդյունքներին, Տավուշում սահմանազատման գործընթացին դեմ կազմակերպված շարժմանը, Հայաստանում ռազմավարության կենտրոն ստեղծելու գաղափարին, Վրաստանում ծավալվող իրադարձություններին, նաև բազմաթիվ այլ հարցերի: Խոսելով հայ ռուսական հարաբերություններից և ռուս […] ...

Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

21:14 17.05.2024

Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Փարիզում մեր պատվիրակության հետ ծաղիկներ խոնարհեցինք Կոմիտաս վարդապետի և ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Հուշարձանը գտնվում է Փարիզի սրտում՝ Սենա գետին հարող ընդարձակ ճեմուղու տարածքում, որը բարեկամական Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում երեք տարի առաջ ստացավ «Հայաստանի էսպլանադ» անվանումը»,-ֆեյսբուքյան իր […] ...

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

21:07 17.05.2024

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: «Եվրամիությունը ողջունում է 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրի և, մասնավորապես, մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ընթացքում ստորագրված արձանագրության հիման վրա Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է […] ...

BACK_TO_TOP