Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ «Ազատություն» ռադիոկայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+16.09 oC

Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ «Ազատություն» ռադիոկայան

18:24 17.04.2024

Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։

«Ազատության» տրամադրության տակ են դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։

Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

«Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները, և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», – ասված է փաստաթղթում։

Եվրամիության այս հիմնադրամը ստեղծվել է 2021-ին։ Նպատակն է միջոցներ տրամադրել, որոնցով կգնվեն ոչ մահաբեր զինատեսակներ կամ կարողություններ՝ աշխարհի տարբեր ծայրերում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և միջազգային անվտանգությունն ամրապնդելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների․ քննարկում Գոհար Իսկանդարյանի հետ

22:55 21.05.2024

Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների․ քննարկում Գոհար Իսկանդարյանի հետ

Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ սգո արարողություններ են տեղի ունենում հարևան երկրում: Դրան զուգահեռ Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների: Թեման «Հեռանկարի» տաղավարում քննարկվել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանի հետ: ...

ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

22:16 21.05.2024

ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպումից հետո Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Այդ հարցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտեցման մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արտգործնախարարության […] ...

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

18:37 21.05.2024

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձևաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջև: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...

Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

18:26 21.05.2024

Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Մայիսի 21-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ սլովենականը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Դեյան Վլադիչը: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է գումարտակի՝ նոր կառուցված և շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր

18:19 21.05.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է գումարտակի՝ նոր կառուցված և շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր

Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր: Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ: Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ […] ...

Մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ շրջանառվող դիտարկումները անհիմն և սիրողական բնույթի  են. ՊՆ

17:17 21.05.2024

Մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ շրջանառվող դիտարկումները անհիմն և սիրողական բնույթի են. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն և սիրողական բնույթի դիտարկումներ են շրջանառում: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ շենք-շինությունների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով: Շենք-շինություններն ապահովված են հրդեհ ազդարարող ինքնաշխատ կենտրոնական համակարգով, հակահրդեհային ջրամատակարարմամբ (հրշեջ […] ...

BACK_TO_TOP