ԱՄՆ-ում թռչնագրիպի տարածման արտասովոր միջոց են հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+19.09 oC

ԱՄՆ-ում թռչնագրիպի տարածման արտասովոր միջոց են հայտնաբերել

20:35 19.04.2024

ԱՄՆ-ում թռչնագրիպի H5N1 բարձր ախտածին վիրուսը է հայտնաբերվել վարակված կովերի կաթում, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ուրբաթ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Վենցին Չժանը։

«Բազմաթիվ կովեր տուժել են ԱՄՆ-ի շատ նահանգներում, ինչը վկայում է կաթնասունների շրջանում վիրուսի հետագա տարածման մասին։ Վիրուսը հայտնաբերվել է նաև վարակված կենդանիների կաթում»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Այս առնչությամբ ԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է մարդկանց օգտագործել միայն պաստերիզացված կաթ և կաթնամթերք։ Չժանն ասել է, որ կովերը թռչնագրիպով վարակվել են միայն ԱՄՆ-ում: Նա նաև նշել է, որ հում կաթի մեջ վիրուսի կոնցենտրացիան բարձր է, և ավելացրել, որ դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ այն կարող է գոյատևել նման միջավայրում:

Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն դեռ տեղեկություն չունի, որ ԱՄՆ-ում նախկինում գրանցված թռչնագրիպով վարակման դեպքը կապված է հենց կաթի հետ։ Կազմակերպության տվյալներով՝ վարակի պատճառը կովերի հետ անմիջական շփումն է։

Ապրիլի սկզբին Տեխասի Պետական ​​Առողջապահական ծառայությունների դեպարտամենտը հայտնել էր, որ նահանգում գրանցվել է անասուններից մարդկանց մոտ թռչնագրիպի վարակման առաջին դեպքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

14:55 17.05.2024

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

Մայիսի 14-ին Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր ու նախագահ Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի նախաձեռնությամբ Սենատում անցկացվեց «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր ծավալել քննարկումներ ֆրանսիական դերակատար կառույցների կողմից Հայաստանում ապաստանած Լեռնային Ղարաբաղի […] ...

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

14:30 17.05.2024

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով: Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը: «Հարգելի’ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այս տարի մենք նշում ենք մեր կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը: Իր կազմավորումից 75 տարի անց Եվրոպայի խորհուրդը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության […] ...

Մոսկվան և Պեկինը միասին դիմագրավում են արտաքին միջամտությանը․ Չինաստանի ԱԳՆ

13:42 17.05.2024

Մոսկվան և Պեկինը միասին դիմագրավում են արտաքին միջամտությանը․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունը աջակցում են միմյանց ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում և դիմադրում են արտաքին միջամտությանը, ուրբաթ ասել է Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Լյու Բինը։ «Երկու կողմերն աջակցում են միմյանց ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերը պաշտպանելու գործում, ինչպես նաև հակազդում են արտաքին ուժերի միջամտությանը իրենց ներքին գործերին»,- ասել է Լյու […] ...

Երբ մարդն իրեն քննադատաբար է վերաբերվում, ապա հավանաբար նա կհասնի հաջողության․ Պուտին

13:31 17.05.2024

Երբ մարդն իրեն քննադատաբար է վերաբերվում, ապա հավանաբար նա կհասնի հաջողության․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ դեռ պետք է աշխատի իր վրա, և մարդու քննադատական ​​վերաբերմունքն ինքն իր հանդեպ օգնում է հասնել հաջողության։ Այս մասին նա հայտարարել է Հարբինի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների եւ ուսուցիչների հետ հանդիպմանը։ Հարց տալով Ռուսաստանի ղեկավարին՝ ուսանողներից մեկը խոստովանել է, որ Պուտինը օրինակ է իր համար, և «նախագահի համառությունն ու […] ...

Զելենսկին դժգոհել է, որ Արևմուտքը չի ցանկանում Ռուսաստանի պարտությունը

12:55 17.05.2024

Զելենսկին դժգոհել է, որ Արևմուտքը չի ցանկանում Ռուսաստանի պարտությունը

Արևմտյան երկրները բավարար օգնություն չեն ցուցաբերում Ուկրաինային, քանի որ չեն ցանկանում «Ռուսաստանի պարտությունը» հակամարտությունում։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է РБК-Ուկրաինան։ «Ես կարծում եմ, որ գործընկերները վախենում են՝ Ռուսաստանի Դաշնությունը կպարտվի»,- ասել է նա։ Նա հավելել է, որ Արևմուտքը կարծում է, որ նման զարգացումը կհանգեցնի […] ...

Սլովակիայի վարչապետն այժմ կյանքի և մահվան սահմանին է․ Օրբան

12:35 17.05.2024

Սլովակիայի վարչապետն այժմ կյանքի և մահվան սահմանին է․ Օրբան

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն գտնվում է շատ ծանր վիճակում, հայտարարել է նրա հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանը։ Նրան մեջբերում է Index.hu-ն։ «Վարչապետն այժմ կյանքի և մահվան սահմանին է», – ասել է Վիկտոր Օրբանը՝ հավելելով, որ այս մահափորձը հզոր հարված է Հունգարիային։ Օրբանը Ֆիցոյին մաղթել է շուտափույթ ապաքինում ...

BACK_TO_TOP