Եվրոյի ժամանակ կտեսնենք, թե ինչպես է Սաուդյան Արաբիան ազդել Ռոնալդուի վրա․ Կապելո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Եվրոյի ժամանակ կտեսնենք, թե ինչպես է Սաուդյան Արաբիան ազդել Ռոնալդուի վրա․ Կապելո

19:24 23.04.2024

«Միլանի» և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն Եվրո-2024-ից առաջ խոսել է Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև Բելինգեմի և Մբապեի մասին․

«Այժմ կա 2 ֆուտբոլիստ, որոնք տարբերություն են ստեղծում դաշտում՝ Ջուդ Բելինգեմ և Կիլիան Մբապե: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա տեսնենք, թե ինչպես է Սաուդյան Արաբիան ազդել Կրիշտիանուի վրա»,- անվանի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal-ը:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում «Ալ Նասրի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել է 36 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի թագավորը պարգևատրել է Արտետային

09:47 18.05.2024

Իսպանիայի թագավորը պարգևատրել է Արտետային

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի կողմից պարգևատրվել է Իզաբելա Կաթոլիկցու շքանշանով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պարգևը հանձնվում է Իսպանիային մատուցած ծառայությունների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ Միկել Արտետայի գլխավորած թիմը երկրորդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար […] ...

VAR համակարգում փոփոխություններ կկատարվեն

08:53 18.05.2024

VAR համակարգում փոփոխություններ կկատարվեն

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ստեղծված աշխատանքային խումբը դիտարկում է VAR համակարգում փոփոխություններ կատարելու հարցը, հայտնում է Marca-ն: Այժմ մասնագետները փորձարկում են տեսակրկնությունների համակարգը թիմերի գլխավոր մարզիչների պահանջով օգտագործելու տարբերակը: Ստեղծվել է ավելի պարզունակ տեխնոլոգիա, ավելի քիչ տեսախցիկներով, բայց հասանելի բոլորի համար: Յուրաքանչյուր թիմի մարզիչ հանդիպման ընթացքում իրավունք կունենա 2 անգամ օգտվել VAR […] ...

Բարձրացիր ռինգ և ուրախացրու բոլորիս. Իբրահիմովիչը՝ Թայսոն Ֆյուրիին

08:20 18.05.2024

Բարձրացիր ռինգ և ուրախացրու բոլորիս. Իբրահիմովիչը՝ Թայսոն Ֆյուրիին

Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին խորհուրդ է տվել ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտից առաջ: «Հուսով եմ, որ ունեցել ես նախապատրաստական լավ շրջան։ Հրաշալի տեսք ունես։ Վայելիր մենամարտը, հուսով եմ, որ կանես այն, ինչին սովոր ես։ Կկերտես պատմություն։ Մաղթում եմ քեզ լինել այնպիսին, ինչպիսին […] ...

Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր. Ջորջիո Պետրոսյան

23:37 17.05.2024

Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր. Ջորջիո Պետրոսյան

Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը մայիսի 18-ին Իտալիայի Միլան քաղաքում նախատեսված PetrosyanMania GOLD EDITION մրցաշարի շրջանակներում կայանալիք WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտից երկու օր առաջ գրառում է կատարել սոցցանցերում: «Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր: Կսպասեմ ձեզ Միլանի Allianz Cloud-ում»,- գրել է 38-ամյա մարզիկը: Հիշեցնենք, որ տիտղոսային մենամարտում […] ...

Սելարայանի «Ալ Ֆաթեհը» պարտվել է 10 ֆուտբոլիստով

22:56 17.05.2024

Սելարայանի «Ալ Ֆաթեհը» պարտվել է 10 ֆուտբոլիստով

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է «Ալ Թաիին»: «Ալ Ֆաթեհը» 57-րդ րոպեից խաղադաշտում մնացել է 10 ֆուտբոլիստով: Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Առաջնության ավարտից երկու տուր առաջ Բիլիչի թիմը 42 միավորով 7-րդն է, «Ալ Թաին» 31 միավորով 14-րդն է: ...

Հայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարին

22:30 17.05.2024

Հայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարին

Ալեքսեյ Օրեշինը, ով նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի Ironman հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում հոկտեմբերին։ Աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիրն Օրեշինը նվաճել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնությանը իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես կգա նաև […] ...

BACK_TO_TOP