Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում

10:32 06.05.2024

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ԻՀ ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագրի դրույթների համաձայն:

Մրցույթն ուղղված է «Բնական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ», «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառներում գիտական հետազոտությունների զարգացմանը և միջազգային համագործակցության խթանմանը:

Դրամաշնորհները տրամադրվելու են 24 ամիս տևողությամբ՝ մինչև 10 անձից բաղկացած գիտական խմբերի: Նախագծի ավարտին հայաստանյան խմբի անդամները պետք է ունենան առնվազն 1 հրապարակում ՄԳՇ-ում` իտալական կողմի խմբի անդամ(ներ)ի հետ համահեղինակությամբ։

Խմբի ղեկավար կարող է լինել 1954 թվականի հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան և մրցույթի հրավերի 5.3. կետի պահանջներին համապատասխանող հրապարակումներ ունեցող անձը:

Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1989 թվականի հունվարի 1-ից հետո և կարող են լինել բակալավրիատի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ:

Նախագծի իրականացման վայր հանդիսացող կազմակերպությունը պետք է լինի ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատություն:

Մրցույթին մասնակցության համար իտալական կողմին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ https://www.cnr.it/en/bilateralagreements/open-calls հղմամբ:

Մրցույթին մասնակցության հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության գիտնականներից կազմված խմբերի կողմից: Վերջնականապես ձևավորված և համաձայնեցված հայտը հայաստանյան կողմը ներկայացնում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, իսկ իտալական կողմը՝ ԱՀԽ:

Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.hesc.am)՝ մինչև 2024 թվականի հունիսի 14-ը: Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Պահանջվող փաստաթղթերը կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 806 սենյակ) մինչև 2024 թվականի հունիսի 21-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժնից` աշխատանքային օրերին, ժամը 10:00 – 17:00 (հեռախոս՝ 21-01-40 (115):

Մրցույթի հրավերի փաթեթը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը Esports World Cup 2025-ի քառորդ եզրափակչում է

21:39 30.07.2025

Արոնյանը Esports World Cup 2025-ի քառորդ եզրափակչում է

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը, «Esports World Cup 2025» շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ փուլում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին։ Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով, միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։ ...

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել

21:33 30.07.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել, որտեղ տեղում հետևել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ...

Կամչատկայում 10 րոպեում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

21:27 30.07.2025

Կամչատկայում 10 րոպեում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում 10 րոպեից մի փոքր ավելի ժամանակահատվածում գրանցվել է 5.0, 4.8, 4.8, 5.3 և 6.0 մագնիտուդով հինգ երկրաշարժ։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Սեյսմոլոգների տվյալներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 350 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, առաջինը՝ 4.8 մագնիտուդով երկրաշարժը՝ 273 կմ, երկրորդը՝ 212 կմ, 5.3 […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

21:23 30.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

Սյունիքի մարզ այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ համայնքներ։ Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել գյուղերի վիճակով, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել բարձրացված հարցերին։ Նախագահը հետաքրքրվել է նաև վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի կատարման ընթացքի մասին։ ...

Հանրապետության նախագահը Սյունիքում այցելել է զորամաս

21:19 30.07.2025

Հանրապետության նախագահը Սյունիքում այցելել է զորամաս

Սյունիք մարզի այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների կեցության և զորամասի ընդհանուր պայմաններին։ Այցի շրջանակում Հանրապետության նախագահը պարգևատրել է ծառայության ընթացքում բարձր պատրաստականություն ցուցաբերած մի շարք զինծառայողների։ ...

Մարատ Աճեմյանը վստահ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ և դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

21:17 30.07.2025

Մարատ Աճեմյանը վստահ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ և դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 51 կգ քաշային Մարատ Աճեմյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Բրոնզի համար պայքարում Մարատը ժամանակից շուտ՝ 2,5 րոպեում բացարձակ առավելությամբ՝ 11-0, հաղթել է թուրք Փոլադ Կան Կարադենիզին։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը երեկ նվաճել էր ոսկե մեդալ։ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես […] ...

BACK_TO_TOP