Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը

15:57 06.05.2024

Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիրներին ու փոփոխություններին, դատական համակարգի անկախությանը, կրկնակի ստանդարտների կիրարկման անթույլատրելիությանը, ատելության խոսքի դեմ պայքարի համապարփակ մոտեցման սկզբունքներին:

Քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը` նշելով, որ ցանկալի կլիներ վիճակագրական տվյալներից բացի հաղորդման մեջ տեղ գտներ նաեւ վերլուծության բաղադրիչը: Նա անդրադարձել է նաեւ սահմանազատման խնդրին` նշելով, որ մինչ օրս չի ներկայացվել, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է կատարվում սահմանազատման գործընթացը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշել է, որ ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է, որ Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ, ստեղծվի մի իրավիճակ, որպեսզի կարողանան Հայաստանի Հանրապետությունում իշխանափախություն իրականացնել: «Ընդհանրապես, իշխանափոխություն իրականացնելու համար, կարծում եմ, որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, որոշներն էլ արդեն վաճառել են եւ ոչ միայն հոգիները, այլ նաեւ` ինչ-որ հնարավոր է վաճառել: Զարմանում եմ, որ մտածում եք` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սեպտեմբերի 27-ի տեղի ունեցած դեպքերից հետո չի հասկացել ու չի հասկանում` ի՞նչ է տեղի ունենում, ո՞ր ուժերն են ուղղորդվում, ո՞ր ուժերն են ուղղորդում, ինչի՞ համար են ուղղորդում… Նպատակը Հայաստանի Հանրապետություն չունենալն է, կամ ունանալ մի միավոր որեւիցե կազմի, ասենք` Ռուսաստան-Բելառուս կազմի մեջ, որը որ կունենա հպատակ իշխանություն, ինչպես եղել է 30 տարի»,- ասել է Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով կեղծվող ընտրություններին, բանակի թալանին, պաշտոնակռվին, սնանկությանը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ թույլ չեն տալու, որ Հայաստանը կորցնի իր անկախությունը: «Հայաստանն ունի եւ ունենալու է իր հստակ սահմանները, Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է իր ընտրությունը կատարելու»,- նշել է Ազգային ժողովի նախագահը:

Եզրափակիչ ելույթում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին` խոսելով ատելության խոսքի, բռնության կոչի, խուլգիանության, անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ հարցադրումների, արտաքին անվտանգային հարցերի, հանցավորության, բռնության դեպքերի աճի մասին:

«Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ ուզում եք մեր հայրենքը տեսնել անվտանգ, բայց արդյո՞ք հնարավոր է լուծել անվտանգային հարցերը երկրի ներսում, եթե մենք անընդհատ միմյանց հետ խոսում ենք ատելության խոսքով: Պատասխանը միանշանակ է` ոչ»,- նշել է Աննա Վարդապետյանը` հավելելով, որ նույն իրավիճակի հետ բախվում է իրավապահ համակարգում: Նա ընդգծել է, որ հանրային տիրույթում չեն ներքաշվելու որեւէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման, իրավական համակարգին թույլ չի տրվելու ներքաշվելու որեւէ քաղաքական դիսկուրսի մեջ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` ՀՀ դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP