Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների հետ Կարեն Կարապետյանը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների հետ Կարեն Կարապետյանը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

09:13 08.05.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդու արժանապատվության գլխավոր տնօրինության պատվիրակությանը։
«Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ կարևորելով ձևավորված համագործակցությունը և ԵԽ ներդրումը Հայաստանում ընթացող մարդու իրավունքների, դատաիրավական և սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցում: Հատուկ անդրադարձ է կատարվել վերջին տարիներին նախարարության կողմից նախաձեռնված մի շարք կարևորագույն նախագծերի մշակման գործում Հանձնաժողովի ցուցաբերած գործուն աջակցությանը։
Կողմերը քննարկել են նախարարության կողմից մշակված «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ համատեղ կարծիքին։ Քննարկվել են նախագծի մշակման աշխատանքները և հանրային քննարկումների ընթացքը, ինչպես նաև նախագծում տեղ գտած մի շարք առանցքային կարգավորումները, այդ թվում՝ նախագծով սահմանված՝ Ազգային փոքրամասնությունների խորհրդի կազմավորման կարգն ու գործառույթները։
Պատվիրակության անդամները բարձր են գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել կարևոր իրավական հարցի շուրջ կառուցողական երկխոսության ունենալու համար։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակելու նախագծի շուրջ քննարկումները Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության գլխավոր տնօրինության նախնական համատեղ կարծիքի մշակումից հետո։
Պատվիրակության կազմում էին Վենետիկի հանձնաժողովի անդամ Վերոնիկա Բիլկովան, փոխարինող անդամ Յաննեկե Խերարդսը, Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Դելֆին Ֆրեյմաննը, հանձնաժողովի քարտուղարության ներկայացուցիչ Ռոլանդ Գյոնին, ինչպես նաև ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության գլխավոր տնօրինության փորձագետ Ֆեդերիկա Պրինան։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 09.06.2025

SHANTNEWS

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համար

11:50 09.06.2025

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...

Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

11:40 09.06.2025

Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...

Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստական

11:35 09.06.2025

Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստական

Ավելի քան 400,000 փախստական ​​է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...

Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համար

11:28 09.06.2025

Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ […] ...

Քննարկվել են  Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները

11:20 09.06.2025

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից։ «Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի […] ...

BACK_TO_TOP