Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

21:04 08.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի ու Կուբայի նախագահները:

Նախ տեղի է ունեցել նեղ կազմով նիստը, որից հետո կայացել է պետությունների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը:

Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին։

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին` այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ուրախ եմ նաև ողջունել ԵԱՏՄ դիտորդ երկրների ղեկավարներին և հրավիրված հյուրերին։

Ինչպես արդեն նշել ենք նեղ ձևաչափով քննարկման ժամանակ, այսօրվա հանդիպումը համընկնում է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ։

Իր գոյության տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է մեր երկրների տնտեսությունների համար անդամ երկրների միջև սերտ և տնտեսական փոխգործակցության կարևոր հարթակ։

Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի նորմատիվ բազան շարունակում է ձևավորվել, և այս գործընթացի ավարտը դեռևս մոտ չէ։ Կարևոր է, որ այն ձևավորվում է տնտեսական տրամաբանության շրջանակներում։ Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու և յուրաքանչյուր անդամ պետության շահերին համապատասխան կառուցողական լուծումների որոնման հիման վրա մենք կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը: Անհրաժեշտ ենք համարում կենտրոնացնել մեր ջանքերը՝ սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու նպատակով։

Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի, նպաստի նրանց բարեկեցության բարելավմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը:

Հանդիպման հարգելի մասնակիցներ,
Հարգելի գործընկերներ,

Վերադառնալով բուն օրակարգային հարցերին՝ չեմ կարող չմատնանշել, որ էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է։ Հայկական կողմն ըմբռնումով է մոտենում չկատարված միջոցառումների իրականացման ժամկետների հնարավոր վերանայմանը, սակայն կարծում է, որ այդ գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում։

Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ արագ կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով։

Հատկապես կարևորում ենք իրավական դաշտի ստեղծումը, որն ապահովում է անդամ պետությունների ձեռնարկատերերի առևտրատնտեսական շահերը համաշխարհային առևտրում։ Այս համատեքստում կարևոր ենք համարում ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության ստորագրումը, որը կմեծացնի գործընկեր երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը։

Հայկական կողմը նաև աջակցում է Ասիայի մեր գործընկերներից մեկի՝ Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը։ Իհարկե, ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի առևտրատնտեսական և կոոպերացիոն փոխգործակցության ընդլայնման համար։

Հարգելի գործընկերներ,

Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա:

Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության՝ ի շահ տնտեսական համագործակցության ընտրված պարադիգմի հետագա զարգացման։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարբեր ուղղություններով ծրագրերի ընթացքին, ինչպես նաև երրորդ երկրների հետ փոխգործակցության զարգացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

11:40 09.06.2025

Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...

Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստական

11:35 09.06.2025

Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստական

Ավելի քան 400,000 փախստական ​​է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...

Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համար

11:28 09.06.2025

Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ […] ...

Քննարկվել են  Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները

11:20 09.06.2025

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից։ «Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի […] ...

Ռումինիայի նախագահը հույս ունի, որ նոր կաբինետը կձևավորվի տասը օրվա ընթացքում

11:15 09.06.2025

Ռումինիայի նախագահը հույս ունի, որ նոր կաբինետը կձևավորվի տասը օրվա ընթացքում

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ակնկալում է, որ երկրում նոր կառավարությունը կհաստատվի տասը օրվա ընթացքում։ Դանը մայիսի վերջին սկսեց կուսակցությունների հետ ոչ պաշտոնական խորհրդակցությունների փուլ՝ տնտեսական հարցերը քննարկելու և կառավարության ձևավորման վերաբերյալ։ «Ես շատ ուրախ եմ, որ բոլոր այն կուսակցությունները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, ցանկանում են միանալ այն կառավարությանը, որը կձևավորվի մոտ տասը օրից», […] ...

Հարավային Կորեան հետաձգել է նախագահի դեմ հետաքննությունը

11:06 09.06.2025

Հարավային Կորեան հետաձգել է նախագահի դեմ հետաքննությունը

Սեուլի Բարձրագույն դատարանը անորոշ ժամանակով հետաձգել է նախագահ Լի Չժե Մյունգի դատավարությունը՝ «Ընտրովի պաշտոնների մասին» օրենքը, ենթադրաբար, խախտելու մեղադրանքով, հաղորդում է Yonhap-ը։ Վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել գործով հունիսի 18-ին նշանակված լսումը, բայց նոր ամսաթիվ չի նշանակել։ Դատավորները հղում են արել սահմանադրության 84-րդ հոդվածին, որի համաձայն՝ գործող նախագահը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել քրեական հանցագործությունների […] ...

BACK_TO_TOP