Վարչապետը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Վարչապետը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը

11:55 16.05.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստում։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, ի կատարումն ապրիլի 19-ին համատեղ նիստում ընդունած արձանագրության, համաձայնեցրել են ՀՀ Բաղանիս Ադրբեջանի Բաղանիս-Այրում, ՀՀ Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը-Ասկիպարա, ՀՀ Կիրանց, Ադրբեջանի Խեյրիմլի, ՀՀ Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ-Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները։ Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն՝ երկու պատճառով։

Առաջինը՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար։ Երկրորդը՝ մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով կառավարական հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով ներգրավված են եղել գործընթացին։

Մայիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ «Արմենպրես»-ին մեկնաբանություն էր տվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

15:15 24.06.2025

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը խախտում են հրադադարը

15:07 24.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը խախտում են հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են հրադադարը, և ինքը դժգոհ է երկու երկրներից էլ, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփն ասաց, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են իր կողմից ժամեր առաջ հայտարարված հրադադարը, և որ ինքը դժգոհ է երկու երկրներից, մասնավորապես՝ Իսրայելից», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Reuters-ի […] ...

SHANTNEWS

15:00 24.06.2025

SHANTNEWS

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

14:57 24.06.2025

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...

Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 24.06.2025

Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի, Սունդուկյան, Բաբայան, Հ. Հակոբյան, Կիևյան, Վաղարշյան փողոցների, Կոմիտասի և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Արսենին այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում․ Զախարյանի գործակալ

14:43 24.06.2025

Արսենին այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում․ Զախարյանի գործակալ

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի մասին, հաղորդում է РБ Спорт-ը: ««Ռեալ Սոսյեդադի» մարզական հավաքը սկսվում է հուլիսի 7-ին։ Արսենն արդեն մրցաշրջանի ավարտին պատրաստ էր լիարժեք մարզումների։ Հիմա նրան այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում, պատրաստվում է նոր մրցաշրջանին»,- ասել է Գոլուբինը։ Զախարյանը վնասվածքների պատճառով բաց էր թողել […] ...

BACK_TO_TOP