Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը

18:35 20.05.2024

Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, չի պահպանվել նպատակային արդյունավետության սկզբունքը: Այս մասին ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 20-ին քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կոշտ թափոնների կառավարման գործընթացի կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Ծովինար Վարդանյանը եւ Վահե Ղալումյանը:

Զեկուցողի խոսքով հաշվեքննության նպատակն է եղել գնահատել Հայաստանի Հանրապետությունում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարության իրականացման գործընթացը: Հաշվեքննության ընթացքում ձեւակերպվել են 3 հիմնական հարցեր. կոշտ թափոնների կառավարման պետական քաղաքականությունը վերաբերո՞ւմ է արդյոք կառավարման գործընթացի ամբողջական շղթային, քաղաքականության միջոցառումների իրականացումն ապահովո՞ւմ է արդյոք ձեւակերպված նպատակների իրագործումը եւ ապահովվա՞ծ է արդյոք Կոշտ կենցաղային թափոնների (ԿԿԹ) կառավարման գործընթացի արդյունավետ բյուջետավորում:

Ատոմ Ջանջուղազյանը մասնավորապես նշել է, որ 2021-2023 թվականներին 4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել բնագավառում: Դրանցից որոշները կատարվել են սահմանված ժամկետներից ուշ. չեն կատարվել աղբահանության 4 միջոցառումներ եւ այլն:

Հաշվեքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի տարեսկզբի դրությամբ` մինչեւ համայնքների խոշորացումը, կազմակերպված աղբահանություն իրականացվել է միայն քաղաքային եւ քաղաքամերձ բնակավայրերում, իսկ 58 համայնքներում ընդհանրապես չի իրականացվել: Նախարարությունից տեղեկացրել են, որ 2023 թվականի տարեվերջի դրությամբ աղբահանություն իրականացվել է հանրապետության բոլոր համայնքներում: «Այդուհանդերձ, հարկ է արձանագրել, որ աղբավայրերը եւ աղբանոցները չեն համապատասխանում միջազգային կամ որեւէ քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարահիգիենիկ չափանիշների եւ շահագործվում են չկանոնակարգված»,- ընդգծել է նա:

Զեկուցողը նշել է, որ արձանագրության հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկներ են ներկայացվել, ստացել որոշակի պարզաբանումներ:

Ամփոփելով զեկույցը` Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի 2024-2026 թվականների հաշվեքննության առաջնահերթություններին, որոնցից մեկը վերաբերում է օդի աղտոտվածությանը: Ընդգծվել է, որ օդի աղտոտվածության տեսանկյունից կոշտ թափոններն էական նշանակություն ունեն:

«Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` արտաքին օդի աղտոտվածության հետեւանքով աշխարհում տարեկան վաղաժամ մահանում է 4,2 մլն մարդ` հիմնականում պայմանավորված սրտանոթային, քաղցկեղային եւ քրոնիկ շնչառական հիվանդություններով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ օդում որոշակի չափով վտանգավոր մասնիկների աճի հետեւանքով շաքարային դիաբետի զարգացման ռիսկն աճում է 15 տոկոսով` անկախ ճարպակալման մակարդակից»,- ասել է նա:

Ըստ զեկուցողի` այս առումով Հայաստանը մտածելու բան ունի, քանի որ Հայաստանում օդի աղտոտվածության մակարդակը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, 6 անգամ ավելի է, իսկ աշխարհի 31 երկրների շարքում Հայաստանն օդի աղտոտվածությամբ 22-րդ է: Նույն վիճակագրության համաձայն` օդի աղտոտվածության հետեւանքով մահացածության ցուցանիշը Հայաստանում համաշխարհային միջին տվյալին գերազանցում է 19 տոկոսով, իսկ միջին եվրոպական ցուցանիշը` շուրջ 2,6 անգամ:

«Մեր կարծիքով սրանք ուշադրության արժանի գործոններ են, որոնք պետք է մեզ ավելի զգոն եւ հետեւողական դարձնեն այս բնագավառում իրականացվող քաղաքականության նկատմամբ»,- ասել է նա:

Հարցի վերաբերյալ Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` նշելով կատարված մեծ աշխատանքը: Փոխնախարարը մանրամասնել է ռազմավարության մշակման ընթացքը եւ նշել, որ բավարար չափով միջոցառումներ են իրականացվել: Համայնքների միավորման արդյունքում 2022 թվականին 320 աղբավայրի փոխարեն ներկայում դիտարկվում է 120-ը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ոչ մի աղբավայր չի փակվել:

«Քանի դեռ նոր աղբավայր չի կառուցվել, հինը հնարավոր չէ փակել, քանի որ դա եթե ոչ ուղիղ, այլ համադրելի ծախսեր է պահանջում: Պետք է լինի կանոնավոր աղբահավաքություն, որպեսզի խոսենք աղբի անկանոն կուտակումը բացառելու մասին»,- ասել է փոխնախարարը: Նա նշել է, որ գործող օրենքը հնարավորությունների տեսանկյունից բավականին լավն է: «Թերացե՞լ ենք: Երեւի, եթե օրենքն ունի այդ հնարավորությունները եւ մեր համայնքները չեն կիրառում նորմերը, ուրեմն պետք է այդ հնարավորությունների մասին ավելի լավ իրազեկեինք»,- նշել է Վաչե Տերտերյանը` հավելելով, որ այսօր ՀՀ-ում ոչ մի լիցենզավորված աղբավայր չկա:

Անդրադառնալով «Կոտայք-Գեղարքունիք» աղբավայրերի շինարարությանը` նա նշել է, որ փոխաբեռնման կայանները պատրաստ են, Հրազդանի աղբավայրն ամբողջությամբ պատրաստ է շահագործման, բայց մեքենաների պարկն ամբողջական չէ: Հերթական անգամ հայտարարված մրցույթին մասնակիցներ չեն եղել: Բանակցություններ են ընթանում հարցի լուծման այլ տարբերակներ մշակելու ուղղությամբ:

Փոխնախարարի տեղեկացմամբ մինչեւ տարեվերջ կամբողջացվեն ռազմավարության իրավական մասն ու տեխնիկական միջոցները: Նա նաեւ նշել է, որ փորձ է արվելու աղբահանություն իրականացնել բոլոր բնակավայրերից. բազմաթիվ խոշորացված համայնքերում սկսել են որոշակի աղբահանություն իրականացնել:

«Աղբահանությունը հասարակական կյանքի եւ վարքագծի արտապատկերումն է»,- ամփոփելով խոսքը` ասել է Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

16:20 25.05.2025

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

Մայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

15:58 25.05.2025

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

15:46 25.05.2025

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

Մայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

15:16 25.05.2025

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

15:00 25.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...

BACK_TO_TOP