Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

19:26 21.05.2024

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության քաղաքացիական պաշտպանության բաժնի ծառայողների կողմից «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անցկացվել է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել դպրոցի կազմավորումների գործնական հմտությունները հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում, ինչպես նաև ստուգել անձնակազմից և աշակերտներից ձևավորված օղակների պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում՝ իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ:

Հատուկ տակտիկական ուսումնավարժությանը մասնակցում էին, ինչպես դպրոցի ղեկավար կազմը, այնպես էլ անձնակազմը, կազմավորումները և աշակերտները: Հատուկ տակտիկական ուսումնավարժությանը ներկա էին նաև ԵՓՎ ԲՊ բաժնի փրկարար ծառայողներ:

Ուսումնավարժությունն անցկացվեց 1 փուլով: Համաձայն վարժանքի ղեկավարի հրամանի՝ կատարվեց ղեկավար կազմի և կազմավորումների ղեկավարների ազդարարում և խնդրադրում: Պատրաստականության բերվեցին կազմավորումները, իրականացվեցին աշխատակազմի և աշակերտների պատսպարում, հաշվառում, ինչպես նաև հետախուզական, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ, առաջին օգնության ցուցաբերում տուժածներին:
Հիմնականում բոլոր կազմավորումներն իրենց առջև դրված խնդիրները կատարեցին լավ և բարձր պատասխանատվությամբ:
Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի ավարտից հետո ամփոփվեցին արդյունքները, մատնանշվեցին առկա թերությունները և առաջարկվեցին համապատասխան լուծումներ:

Հատուկ տակտիկական ուսումնավարժությունը գնահատվեց «լավ»:

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение 6 человек, осветительное оборудование и толпа

Возможно, это изображение 8 человек

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение 8 человек и люди стоят

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

12:28 25.05.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

11:59 25.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:   ...

Վթարային ջրանջատում` Արարատի մարզում

11:32 25.05.2025

Վթարային ջրանջատում` Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

11:10 25.05.2025

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

10:46 25.05.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

BACK_TO_TOP