23:19 21.05.2024
Մայիսի 15-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի՝ երկու տասնյակից ավելի պատգամավորների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայի ԱԺ փոխնախագահ Վալերի Ռաբոն, ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության նախագահ Սիլվեն Մայարը, ԱԺ բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները։
Դեսպան Տոլմաջյանը պատգամավորներին ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղ գտած վերջին զարգացումները, Հայաստանի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից ի վեր ի հայտ եկած հումանիտար մարտահրավերները։ Այս համատեքստում, դեսպանը կարևորեց Հայաստանի համար դժվար պահին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աներկբա աջակցությունը՝ ընդգծելով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապանդմանն ուղղված քայլերի կարևորությունը։
Դեսպանը բարձր գնահատեց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից իրականացվող կարևոր գործունեությունը՝ միտված միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների վրա սևեռելուն՝ այս համատեքստում կարևորելով նաև 2024թ․ մարտի 4-ին Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը դատապարտող բանաձևի ընդունումը, բարեկամության խմբի պատգամավորների պարբերական այցերը և ի նպաստ Հայաստանի իրականացված բոլոր նախաձեռնությունները։ Բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը ողջ խմբի անունից վերահաստատեց համերաշխությունը Հայաստանին և աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը։
Հանդիպմանը հրավիրված էր նաև միջազգայնագետ Տիգրան Եգավյանը, ով ներկայացրեց աշխարհաքաղաքական և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում և պատասխանեց պատգամավորների հարցերին։
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...
11:59 25.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
11:32 25.05.2025
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...