09:52 24.05.2024
Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08․15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ Նիգավան գյուղի խաչմերուկում, բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Renault մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկով օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, տեղում ծառայություն կատարող պարեկները և Ապարանի շտապօգնության բժիշկները։ Վիրավորներից մեկին ՎԱԶ 2107-ից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները: Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի մասին Ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ վիրավորներից մեկին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
21:46 18.08.2025
ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի ԲաքունՌուսաստանի Զինուժը ուժգին հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող Արդրեջանին պատկարող նավթային ենթակառուցվածքի վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլլարների վնաս հասցնելով Բաքվին: Ալիևի վարչակազմում դա ընդունել են՝ որպես իրենց ուղված ուղիղ մարտահրավեր: Կոնկրետ ինչի՞ն են հարվածել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օդեսայի մարզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ուներ մի մեծ նավթաբազա և ահա հենց այդ նավթաբազան […] ...
21:36 18.08.2025
Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ ենՕգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...
21:25 18.08.2025
Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներիցՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:16 18.08.2025
Հայտնաբերվել են մեծ քանակությամբ հրազեններ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում հուլիսի սկզբին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ չորս երևանցի ապօրինի կերպով զբաղվում են զենք-զինամթերքի առքուվաճառքով: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Երևանի քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելիս պարզեցին անձանց ինքնությունը, ճշտեցին նրանց բնակության վայրերը, ընկերական կապերը, նաև այն հավաքատեղիները, որտեղ, հնարավոր է, զբաղվում էին զենք-զինամթերքի նորոգմամբ, ձևափոխմամբ և […] ...
21:07 18.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացու փ. 9 հասցե, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Լեոյի փ. […] ...
20:58 18.08.2025
Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակՕգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Ինչպես […] ...